Հայաստանի համագործակցությունը Եվրասիական միության հետ չի բավարարվի ձեռքբերված պայմանագրերով, այն կընդլայնի շրջանակը, կստորագրվեն նոր համաձայնագրեր ռազմական, տնտեսական ոլորտներում։ «ՉԻ»–ի հետ զրույցում այս մասին ասաց պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը։ Ըստ նրա՝ ռազմական եւ տնտեսական ոլորտները փոխկապակցված են, ուստի այս պարագայում գործելու է հայտնի աքսիոման. «Տնտեսական տարածքը պետք է պաշտպանված լինի»։
Ըստ նրա՝ ռազմական օգուտներից բացի, ԵՏՄ-ն ապահովում է Հայաստանի տնտեսական զարգացվածությունը։ Իսկ Եվրամիությունը, Վաղարշակ Հարությունյանի համոզմամբ, Հայաստանի համար այլընտրանք չէր առաջարկում։
«Հաշվարկների հարց է։ Երբ ասում են, որ ԵՏՄ-ին կա այլընտրանք, այդպես չէ։ Ո՞վ է մեզ առաջարկում այլընտրանք, այն գոյություն չունի։ ԵՄ Ասոցացման համաձայնագիրն այլընտրանք չէ, այն համագործակցության ուղի է եւ չի ենթադրում Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը։ Իսկ եթե քեզ չեն առաջարկում դառնալ Եվրամիության անդամ, ո՞ւր ենք գնում։ Եվրոպացիներն ասում են, որ առաջիկա 50 տարում Եվրամիությունը չի ընդլայնվելու, էլ ո՞ւր ենք մենք գնում։ Մենք խնդիրներ ունենք, որոնք պահանջում են այսօրվա լուծում եւ դրանք չեն կարող 50 տարի սպասել»,- նշեց նա։
Վաղարշակ Հարությունյանն ասաց, քանի որ Հայաստանի համար կենսական նշանակություն ունի էներգետիկայի ոլորտը, ՀՀ-ն չի կարող հրաժարվել էներգետիկ ռեսուրսներից, որոնք մեզ տրամադրում է Ռուսաստանը։
Կարդացեք նաև
Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում