Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հովհաննես Մանուկյանը հիշեցնում է, որ ԱԻՆ-ը «սաղմնավորվել» է տարածքային կառավարման նախարարությունում

Նոյեմբեր 07,2014 12:28

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց կառավարության կառուցվածքում նոր փոփոխության վերաբերյալ նախագիծը մեծ օրակարգ մտցնելու հարցը:

Ինչպես հայտնի է, երեկ կառավարությունը որոշել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը միացնել տարածքային կառավարման նախարարությանը:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը պատգամավորներին վստահեց, որ այդ փոփոխության արդյունքում բյուջեից նոր ռեսուրսներ չեն ծախսելու, եղած ռեսուրսների մեջ տեղավորվելու են. «Իր կազմով նոր ստեղծված նախարարությունը շատ մեծ պետք է որ չլինի»:

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հարցրեց՝ ո՞ր երկրներում է, որ ԱԻՆ-ը տարածքային կառավարման խնդիրներով զբաղվող նախարարության հետ միասնական է, կա՞ նման միջազգային փորձ եւ համեմատություն անցկացվե՞լ է, թե Մաքսային միության երկրներում՝ Բելառուսում, ՌԴ-ում Ղազախստանում այդ նախարարությունները միասնակա՞ն են, թե՞ ոչ:

Հովհաննես Մանուկյանը պատասխանեց. «Մեր ինտեգրացիոն պրոցեսները չեն ենթադրում, որ մենք մեր ներպետական կառավարման համակարգը կամ գործադիրի կառուցվածքը պետք է համապատասխանեցնենք որեւէ երկրի կառուցվածքին: Մենք գտնում ենք, որ որոշակի պարտավորություններ ենք վերցնում մեզ վրա միջազգային պայմանագրերի ուժով եւ կատարում ենք այն փոփոխությունը, որ օպտիմալ է՝ մեր երկրում խնդիրները լուծելու համար: Կանխատեսում էի, որ նման հարցադրում պետք է լինի:

Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ԱԻՆ-ի հիմնական փրկարար գործառույթը սաղմնավորվել եւ ստեղծվել է տարածքային կառավարման նախարարության համակարգում, այնուհետեւ, խնդիր առաջացավ այդ ծառայությունն առանձնացնել եւ ստեղծել նախարարություն: Նմանատիպ իրավիճակ մենք ունենք «Հիդրոմետի» հետ կապված, Սեյսմիկ ծառայության հետ կապված: Այս բոլոր ծառայությունները նախկինում ձեւավորվել են եւ եղել են նախկինում տարածքային կառավարման նախարարության համակարգում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930