Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի ընտանիքին պատկանող Հյուսիսային փողոցում գտնվող «Մոսկվիչկա» սուպերմարկետը կիսադատարկ վիճակում է։ Գրեթե դատարկ են ոչ միայն առաջին անհրաժեշտության մթերքների տաղավարները, այլեւ ամենօրյա սպառում չենթադրող ապրանքներինը։
Տպավորություն է ստեղծվում, որ սուպերմարկետը փակման եզրին է եւ «գոյատեւում է» մինչեւ վերջին մթերքը վաճառելու եւ փակվելու տրամաբանությամբ։
Եթե Հյուսիսայինի «Մոսկվիչկան» դեռ կենդանության նշաններ է տալիս, ապա Կոմիտասի փողոցում գտնվող «Մոսկվիչկա» սուպերմարկետն արդեն իսկ փակվել է։
Ուշագրավ է, որ երկու շաբաթ «Բիզնես Լիդեր Հոլդինգ» ՍՊԸ հիմնադիր Ներսիկ Նազարյանի որդին՝ Արմեն Նազարյանը, պաշտոնապես հայտարարել է, որ «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը շարունակում է իր զործունեությունը եւ առողջացման ծրագրից արդեն իսկ քայլեր են իրականացվել։
Լիլիթ ԼԱԼԱՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում