Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այդ դեպքում Հայաստանը վերջնականապես կկորցնի եվրաինտեգրվելու հեռանկարը, «Ժողովուրդ»

Նոյեմբեր 07,2014 11:42

Այս օրերին որոշ արեւմտամետ փորձագետներ արդեն իսկ մտավախություն են հայտնում առ այն, որ եթե Ռուսաստանին հաջողվի Վրաստանին էլ դուրս բերել եվրոպական ուղուց, այդ դեպքում Հայաստանը վերջնականապես կկորցնի եվրաինտեգրվելու հեռանկարը։ Քանզի Անդրկովկասի երեք հանրապետություններում էլ լիարժեքորեն հաստատելով սեփական անվիճարկելի ազդեցությունը՝ Ռուսաստանը, բնականաբար, արդեն վերջնականապես Արեւմուտքին այս տարածաշրջանից դուրս կմղի։ Էլ չասած, որ Վրաստանի՝ եվրոպական ուղուց հետ կանգնելու դեպքում Հայաստանը կզրկվի նաեւ զուտ տարածքային առումով դեպի Եվրոպա բացվող պատուհանից։

Մյուս կողմից էլ, սակայն, նման զարգացումները կարող են նաեւ որոշակի դրական հետեւանքներ ունենալ մեզ համար։ Առաջին հերթին դա կարող է լինել աբխազական երկաթուղու վերաբացումը, ինչը կհանգեցնի տնտեսական լրջագույն առաջընթացի։ Եվ, ի վերջո, մեկ բան է լինել տարբեր աշխարհաքաղաքական բեւեռների ծիրում՝ ԵՄ-ի եւ Ռուսաստանի, մեկ այլ բան՝ նույն, թեկուզ եւ ոչ ամենաառաջադեմ համակարգի մեջ։
Ամեն դեպքում՝ Հայաստանը Վրաստանում ընթացող քաղաքական զարգացումների վրա ազդեցության լուրջ լծակներ չունի, ուստի մեզ մնում է միայն լինել դիտորդի դերում եւ ճիշտ ժամանակին համապատասխան քայլեր անել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930