Նոր Նորքի բնակչուհին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել էր մի տղամարդու հետ: Նրանց կապը շարունակվել էր նաեւ skype-ով:
Էմանուելա անունով կինը տեսաձայնագրել է skype-ով տղամարդու մերկապարը, ապա սպառնացել, որ այն կտարածի «յութուբով», եթե տղամարդն իր ասած գումարը չտա:
Ուշադրության արժանի է այն, որ շորթման եղանակով գումարին տիրանալը բնորոշ էր արական սեռի ներկայացուցիչներին:
Aravot.am-ի տեղեկություններով նախապատրաստվում են նյութեր քրեական գործ հարուցելու համար: