Լրահոս
Օրվա լրահոսը

Ազնավուրի հետ կատարվածն ուղիղ կապ ունի Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 07,2014 11:18

Երեկ երեկոյան Շառլ Ազնավուրը վերջապես արձագանքել է՝ իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում անելով հետեւյալ գրառումը. «Ես «Posta» թերթին հարցազրույց չեմ տվել։ Ես վիրավորված եմ այս նողկալի մեքենայությունից»։ «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամի ղեկավար Ժերար Մարկոսյանը երեկ ասաց, որ երբ մամուլից տեղեկացել է Ազնավուրի՝ թուրքական թերթին հարցազրույց տալու մասին, զարմացել է. «Անակնկալի եկա, բայց կարծեցի, թե դա իր իրավունքն է եւ ես չեմ միջամտելու պարոն Ազնավուրի որոշումներին։ Հետո Հայաստանի արտգործնախարարությունը հերքեց, որ հարցազրույց է
եղել։ Ես կրկին չփորձեցի կապվել պարոն Ազնավուրի հետ, քանի որ հավատում եմ պաշտոնական տեղեկությանը»,- ասաց Մարկոսյանը՝ հավելով, որ ուրախ է, որ դեսպանը արձագանքեց եւ պարզեցրեց ստեղծված իրավիճակը։

Մարկոսյանը կարծում է, որ թուրք պրոդյուսերի նման քայլը ուղիղ կապ ունի Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ. «Թուրքերից ամեն բան սպասելի է, եւ պետք է ավելի զգույշ լինել»։

Թագուհի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930