Երեկ տեղի ունեցած ԲՀԿ քաղխորհրդի նիստից հետո տարածվեց բավականին ծավալուն մի հայտարարություն, որը սակայն, պատասխան չտվեց մամուլում ու սոցիալական ցանցերում քննարկվող ամենահրատապ հարցին, ե՞րբ է տեղի ունենալու եռյակի հաջորդ հանրահավաքը եւ ինչո՞ւ տեղի չունեցան հոկտեմբերի 31-ի եւ նոյեմբերի 7-ի հանրահավաքները, որոնց վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանին ներկայացված էին իրազեկումներ։
Եռյակի գործիչները տարբեր կերպ փորձում են բացատրել, որ ընթանում են զանազան քննարկումներ, վերլուծություններ, պլանավորումներ։ Սա, իհարկե, պատասխան է, բայց ոչ վերը նշված հարցի, որովհետեւ քաղաքական ուժերի եւ գործիչների զանազան վայրիվերումներ տեսած հանրությունը ուզում է հասկանալ, թե ի՞նչ է կատարվում եռյակի հայտարարած շուտափույթ իշխանափոխության համատեքստում։
Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքում փորձեց բնում խեղդել իրենց գործունեությանը վերաբերվող կանխատեսելի հարցերը՝ ասելով, որ եռյակի մարտավարությունն ու ռազմավարությունը չեն հրապարակվելու, որ Սերժ Սարգսյանն այդ մասին չիմանա։ Բայց հարթակի գաղտնապահությունը ունի ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական կողմեր, եւ խորհրդավորության քողի տակ զանազան լուրեր ու խոսակցություններ են պտտվում մամուլում՝ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման մասին, խոսում են, գրում են, որ լրջորեն լարվել են հարաբերությունները եռյակի ներսում, ասում են, որ Հայ ազգային կոնգրեսի անդամները չափազանց ծանր են տանում, որ իրենց երկարամյա լիդերի խոսքը սկսել է չանցնել եռյակում։
Սրա մասին վկայող բազմաթիվ փաստեր կան, որոնցից ամենախոսունը թերեւս այն է, որ չնայած Տեր-Պետրոսյանը ՀԺԿ-ին հայտարարեց ոչ իշխանական ֆորմատի լիարժեք կողմ, ԲՀԿ-ն ոչ թե մերժեց այդ հայտարարությունը, այլ պարզապես չնկատելու տվեց, դա համարեց քննարկման ոչ ենթակա հարց՝ արձանագրելով, որ եռյակը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ եռյակ, մինչդեռ Տեր-Պետրոսյանը հանրահավաքի հարթակից հայտարարեց, թե ՀՅԴ-ի դուրս գալուց հետո եռյակ դարձած քառյակը նորից դառնում է նույնքան հրաշալի քառյակ, որովհետեւ եռյակին է միանում ՀԺԿ-ն:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում