Նոյեմբերի 6-ին՝ ժամը 22։20-ի սահմաններում, Շտապ օգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1 տան մոտ հայտնաբերվել է մոտ 45 տարեկան տղամարդու դիակ։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը եւ դատաբժիշկը։ Դիակի զննությամբ՝ նրա վրա հայտնաբերվել է կտրած-ծակած վերք կրծքավանդակի ձախ ստորին հատվածի կողային մակերեսի վրա։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Քննության շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել են սպանության մանրամասները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Մասնավորապես՝ պարզվել է, որ նշված թիվ 1 տանը վիճաբանություն է տեղի ունեցել Ա.Պարսամյանի, Ս.Հարությունյանի եւ Ա.Ազատյանի միջեւ, որի ժամանակ էլ վերջինս սուր ծակող-կտրող գործիքով հարվածել է Ա.Պարսամյանին։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, առերեւույթ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձը ձերբակալվել է։
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին