«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 6-ին քաղխորհրդի նիստ է անցկացրել, որի արդյունքում հրապարակվել են կուսակցության խորհրդի մի շարք անդամներին տրված Գագիկ Ծառուկյանի հանձնարարականները, որոնք եթե մեկ նախադասությամբ ձևակերպենք, ապա վերաբերում են, այսպես կոչված, ժողովրդական շարժման կառույցների ձևավորմանը Հայաստանում և արտերկրում:
Գագիկ Ծառուկյանի հանձնարարականներից ակնհայտ է դառնում, որ այդ շարժմանը ԲՀԿ-ն տրամադրում է իր ողջ կուսակցական ռեսուրսները և ընդհանրապես ԲՀԿ-ի նյութատեխնիկական պատասխանատվության տակ է ձևավորվում, այսպես կոչված, ժողովրդական շարժումը, որին անդամակցում են ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը»: Միաժամանակ, Ծառուկյանը հանձնարարում է նաև արտախորհրդարանական ուժերի հետ աշխատանքային ձևաչափեր ստեղծել:
Այսպիսով, ԲՀԿ-ն ըստ էության ակնհայտորեն ստանձնում է ժողովրդական շարժման հովանավորի և լոկոմոտիվի դերը, ինչը իրականում նշանակում է, որ Հայաստանում պայքարը տեղափոխվում է երկկուսակցական ոլորտ՝ ԲՀԿ և ՀՀԿ, և եթե նախկինում կար, ասենք, ՀԱԿ-ը` որպես ընդդիմություն, «Ժառանգությունը»` որպես ընդդիմություն, ապա այսօր արդեն այդ ուժերն իրականում հայտնվում են ԲՀԿ-ի ներքո:
Մուսա Միքայելյան
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում