Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գագիկ Մելքոնյան. «Ծառուկյանը նախագահի հայտ չի ներկայացրել, մեզ հետ զրույցներում չի ասել». «Հրապարակ»

Նոյեմբեր 07,2014 10:30

Ոչ իշխանական եռյակին միացել են նաեւ ազատամարտիկների ջոկատներ, որը լուրջ ռեսուրս է իշխանափոխություն կատարելու համար։ Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է Ազատամարտիկների դաշինքի վարչության անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի հետ։ Մելքոնյանը փոխնախարարի պաշտոնից ազատվեց 2008 թվականին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման համակիրը լինելու համար։

– Ձեզ համար պարզապես փոփոխությո՞ւնն է կարեւոր, որովհետեւ շատ են քննադատում, թե՞ երկու իշխանությունների միջեւ տարբերություն չկա, Սերժ
Սարգսյանին ընդամենը փոխարինելու են Գազիկ Ծառուկյանով։

– Հո ասելով չի, մենք կանգնած ենք նրա համար, որ եկողը չդառնա էս իշխանության նման։ Որ մենք կանգնած լինենք ու ասենք՝ տղերք ջան, կուրսը փոխել եք, իրենք էլ հաշվի նստեն, իսկ ներկա նախագահի կողքինները ռիսկ չունեն դա ասեն։ Եթե սխալ է լինում, ծափ են տալիս, ոչ ոք չկա տղամարդ, որ կանգնի ասի՝ պարոն նախագահ, կուրսը սխալ եք բռնել։ Մեր նպատակը դա է, ոչ թե մեկին փոխենք մյուսով, որ գան՝ ինչ ուզեն անեն, այլ մեր դաշինքի նպատակներից մեկն է՝ դառնալ զսպող շապիկ գալիք իշխանությունների հա¬
մար։ Անձամբ մեր դաշինքի համար կարեւորն էն է, որ առանց կաշառքի ու վախի մթնոլորտի ժողովուրդը կատարի իր ընտրությունը։

Թող գնան կանգնեն Սերժ Սարգսյանի կողքին, էս երկիրն էլ սենց թող մնա։ Հլը տասը մարդուց հարցրեք, քանի՞սը կասեն՝ փառք իշխանություններին, ժողովուրդը զզվել է ներկա վիճակից։ Ինձ համար կարեւոր է, որ իշխանությունը ժողովրդին հանձնի, եւ նա թող ընտրի իր նախագահին՝ ոնց կուզի։ Ասեմ, Ծառուկյանը նախագահի հայտ չի ներկայացրել, մեզ հետ զրույցներում չի ասել։ Եթե բանը հասնի 2018-ին, էս երկրում էլ մարդ չի մնա։ Արտահերթի մասով մեր հանդիպումների ժամանակ ասել է՝ ես չեմ ուզում նախագահ, ժողովուրդն ընտրի՝ մենք կանգնենք էդ նախագահի կողքը։

– Ձեր նշած սահմանադրական ճանապարհով ընտրություններ հավաստիացնողների մեջ կան այնպիսիք, ովքեր ուղնուծուծով ընտրակեղծարար են ու ամեն ինչ արել են իշխանությունների անցողիկ քվեն ապահովելու համար, այդ թվում՝ ազատամարտիկներից շատերը։ Դուք հավատո՞ւմ եք, որ այդ մարդիկ արդար ընտրության երաշխավոր կլինեն։

– 96-ից բոլորս ազգովի սկսել ենք կեղծել։ Եթե մարդ հանցագործություն է կատարում, զղջում է իր արարքի համար, չպիտի՞ ներեն էդ մարդուն։ Հիմի բոլորս էլ արել ենք էդ կեղծիքները, հիմի որպեսզի Աստված, ժողովուրդը ների մեզ, դրա համար մենք բոլորս կանգնած ենք՝ իշխանությունը հանձնեք ժողովրդին։ Ասենք՝ մենք քո կողքին կանգնած ենք, դու քո արդար ընտրությունը կատարի, ու անելու ենք դա։ Եռյակն էլ է անելու, իրենք էլ են զղջացել իրենց արածների համար, ուրիշի համար արել են, ուրիշն էլ էս օրն է գցել երկիրը, հիմի կանգնենք իրար կողք ու մեր վրայից մաքրենք էդ խարդախությունները։ Այ, հիմի մաքրման գործընթաց է գնում։

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հարցազրույն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930