Լրահոս
Օրվա լրահոսը

Դաժան ճշմարտություններ

Նոյեմբեր 07,2014 10:06

Հայաստանում իշխանությունը անընդհատ վերարտադրվում է զանազան պատճառներով: Թվարկեմ մի քանիսը. 1/ չպատկերացնելով, թե ինչպես է հնարավոր ապրել առանց պետական լծակների, իշխանավորները, 1995 թվականից սկսած, վերարտադրվելու համար միջոցների մեջ խտրականություն չեն դնում, 2/ երբ այդ վերարտադրությանը տարբեր ժամանակներում մասնակցած քաղաքական ուժերը այսօր հանդես են գալիս դրա դեմ, դա չի ընկալվում գիտակից մարդկանց կողմից, 3/ Հայաստանի բնակչության մեծամասնությունը, մեղմ ասած, անտարբեր է օրինականության, այդ թվում նաեւ՝ ընտրությունների օրինականության հանդեպ, 4/ գերտերություններին պետք են կասկածներ հարուցող ընտրություններ, որպեսզի կարողանան ավելի հեշտ մանիպուլյացիայի ենթարկել իշխանություններին: Եվ այլն: Կարելի է երկար թվարկել:

Մի առանձնահատկություն կա, որը նույնպես կրկնվում է ավելի քան 20 տարվա ընթացքում. անընդհատ պահանջելով արտահերթ ընտրություններ՝ ընդդիմությունը չի կարողանում նորմալ նախապատրաստվել հերթական ընտրություններին: Գուցե ընդդիմադիրներին ասածս դուր չգա, բայց դա դաժան ճշմարտություն է: Մեխանիզմը պարզ է. ռեսուրսներ, ուժեր, ժամանակ, խոսքեր են ծախսվում ընտրությունների «միջակայքում», թեժ աշուններ եւ թեժ գարուններ են խոստացվում, արդյունքում գալիս են հերթական ընտրությունները, եւ իշխանությունը հայտնի մեթոդներով դարձյալ հասնում է հաջողության: Այդ ցիկլը, ի դեպ, ավարտվում է արտագաղթի նոր ալիքով:

Հայաստանում երբեք չի եղել ընդդիմություն, որը ասել է՝ «մենք պատրաստվում ենք հերթական ընտրությունների»: Մեր ընդդիմությունները մշտապես ասել են՝ «մենք շուտով իշխանափոխություն ենք անելու»: Այս անգամ էլ, վախենամ, ընդդիմադիրները մոտ են նույն փոցխի վրա կանգնելուն: 2014 թվականը գործնականում ավարտվել է, հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2017 թվականի փետրվարին՝ ժամանակն իրականում շատ քիչ է:

Եթե ընդդիմադիրների մտադրությունները լուրջ են, նրանք պետք է գործեն: Շտաբներ ստեղծելու գաղափարը միանգամայն ճիշտ է՝ նկատի ունենալով հենց հերթական խորհրդարանական ընտրությունները: Ինչո՞ւ է դա կարեւոր անել այսօրվանից: Որովհետեւ ՀՀԿ-ն իր «շտաբները» վաղուց արդեն ստեղծել է. դրանք բոլոր դպրոցներն են, բոլոր մանկապարտեզները, բուհերը, պետական բուժհիմնարկները, բոլոր մարզպետարանները, գյուղապետարանների եւ քաղաքապետարանների ճնշող մեծամասնությունը, էլցանցի, գազի գրասենյակների, հարկայինի, ուժային կառույցների բաժանմունքները եւ այլն, եւ այլն: Իշխանության ներկայացուցիչները ջանասիրաբար հերքում են, որ նման բան կա, բայց այդ ակնհայտ ապօրինությունը նույնպես դաժան իրականություն է:

Միակ ճանապարհն ընդդիմության համար՝ պահպանելով փողոցի խաղաղ ճնշումը, բանակցել իշխանության հետ՝ ստանալով հնարավորինս շատ խաղաքարտեր՝ հերթական ընտրություններից առաջ: Վերջերս մի հոդված եմ կարդացել՝ իբր նման բանակցություններ արդեն իսկ սկսվել են: Չնայած հոդվածագիրը դրա մասին խոսում է բացասական էմոցիաներով, կարծում եմ՝ եթե այդպիսի գործընթաց կա, ապա այն կարելի է միայն ողջունել: Քաղաքականությունը ոչ միայն հնարավորի արվեստ է, այլեւ գործարքների շարք: Դա էլ է դաժան ճշմարտություն:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (16)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Պետական պաշտոնյաներն ու ընդդիմությունը պետք է ազգային ազնվականության կազմից լինեն, այն ինչ այսօր ունենք՝ հիշեցնում է Կապիկների մոլորակը։ Եթե էլ ավելի շատ անկախություն ենք ուզում, ուրեմն պետք է պատրաստ լինենք էլ ավելի շատ պայքարելու, դրա համար պետք է ունենանք սեփական զենք, իսկ դրա ստեղծման համար էլ՝ մտավորականություն։ Ստացվում է, վերացնելով մտավորականությունը կունենանք հարուստ ստրուկների վերնախավ ու աղքատ ստրուկների՝ ժողովրդի պետություն։ Ազնվականության ներկայացուցիչները այն հիմնասյուներն են, որոնք պետք է գլխավորեն պետության բոլոր կառույցներում՝ ուժային, հոգեւոր թե տնտեսության ոլորտներում։ Պետք է ընտրություն կատարենք, կամ մի գերտերության ստրուկ լինել ու հնարավոր է գոյութուններս պահպանենք՝ կյանքը ցույց տվեց, որ դա խաբկանք է, կամ էլ ապավինենք մեր սեփական Հայոց աստվածներին, մեր սեփական բազկին, սեփական ոգուն ու սեփական ստեղծագործ էությանը։

  2. david says:

    Մի ճշմարտություն էլ ես գիտեմ:Դիակն ի վերջո թաղվում է, այդտեղ պայքարելը ավելի քան անիմաստ է:

  3. Ruben says:

    Հայաստանում իրական ընդդիմություն չկա:
    Ծլող եւ մարող քաղաքական կազմակերպությունները (մի անգամ օգտագործման, իսկ Հայաստանում կարող են օգտագործվել մի քանի անգամ ) գրպանի եռանկյունի թաշկինակ են:
    Այսօր, իրոք,բնակչության մեծամասնությունը ( բյուջետային բոլոր աշխատողները եւ այլոք) նյութապես (ֆինանսապես) կախվածության մեջ է ՀՀկ անդամներից: ԲՀկ-ն, Հակ-ն ու ՕԵկ-ն էլ եռյակի (Լեւոն Տեր – Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի) «պարտիզաններն» են (անձեռնմխելի պահուստն են):
    Հայաստանի բնակչության մեծամասնությունը անտարբեր է ծննդավայրի, հայրենիքի հանդեպ: Դա է բոլոր դժբախտությունների պատճառը եւ դաժան ճշմարտությունը:

  4. Narek says:

    Պահպանելով փողոցի ճնշումը` գործարքներ սկսել իշխանությունների հետ: Դե սա արդեն քաղաքացիներին խաբելու ու օգտագործելու գործարք է, ի վերջո` մանիպուլացնելու, որ շատ եք օգտագործում: Արամը դեղին քարտ է ստանում իմ կողմից, մի անգամ էլ նման անհեթեթություն տարածեց, էլ չեմ կարդա:

  5. Garegin says:

    Նախ փաստել է պետք այն պարզ իրողությունը, որ ընդիմություն ունենալու համար նախ անհրաժեշտ է ռեալ իշխանություն ունենալ: Թող ընդիմադիրները չվիրավորվեն, սակայն նրանք այնքանով են ընդիմություն, որքանով մյուսները իշխանություն են:
    Վերջին 23 տարիներին Հայաստանում օրենքը մշտապես ծառայեցվել է խմբի շահերին և օրինական է համարվել այն, ինչը բխել է խմբի շահերից և այս իրավիճակի իր մեղքի զգալի բաժինն ունի նաև երեկվա իշխանությունն ու այսօրվա ընդիմությունը:

  6. Կարո Մելիքյան says:

    Իշխելու,իշխանական թույնով վարակված էն ոչ միայն ներկա իշխանավորները,այլեւ ներկա ընդդիմարների՝իհարկե ոչ 100 տոկոսով,նախկին իշխանավորները,ահա եւս մի դառը ու դաժան իրողություն։

  7. Կարապետ says:

    Թեմայի հետ կապ չունեցող, բաւց վերնագրին համապատասանող մի դաժան ճշմարտություն
    Երբ Լֆիկը կամ Շմայսը մի տեղ մի բառ է արտասանում, 3-4 հոդված ու վիդեո եք պատրաստում ու տեղադրում Ձեր կայքում, իսկ ԱՍԱԼԱյի նախկին մարտիկ Ալեք Ենիգոմշյանի ԵՐԲ ՓԱԿՎՈՒՄ ԵՆ ԽԱՂԱՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ թեմյով ելույթը երևի թե Ձեզ քվելի քիչ ընթերցող կբերեր, դրա համար եք անտեսել։ Իսկ ելույթը հետևյալի մասին էր․

    Ի՞նչ գործունեություն է ծավալել ԱՍԱԼԱՆ (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ): Ի՞նչ չբացահայտված էջեր կան` կապված ԱՍԱԼԱՅԻ գործունեության հետ: Ի՞նչ իրավիճակում է գտնվում Հայաստանն այսօր և արդյոք մեր օրերում արդիակա՞ն են ԱՍԱԼԱՅԻ դավանած գաղափարներն ու ընտրած մարտավարությունը:

    Այսպիսի դաժան ճշմարտություն։

  8. Nara says:

    Երեկ «եվրոնյուսը» բառացիորեն ասաց —Ամերիկայում հարստության 99%- ը գտնվում է 1% -ի ձեռքում: Մյուս երկրներում էլ տարբերությունը քիչ է: 23 տարի է Հայաստանն ուղղորդվում է հենց այս ուղղությամբ: Այսօր էլ մեզ նախապատրաստում են, որ հաջորդ ընտրություններին պետք է ընտրել նրանց, ում ձեռքում գտնվում է մեր երկրի հարստության մեծ մասը: Ինչու??? Որ մի քանի տարի հետո մեր մոտ էլ նույն հարաբերությունը լինի——1:99: Դաժան ճշմարտությունը սա է: Հենց դրանով էլ բացատրվում է կատաղի դիմադրությունը ԵՏՄ-ին ինտեգրվելու: Վախենում են, որ ժողովուրդը կսկսի մի փոքր շունչ քաշել: Դա չի համապատասխանում իրենց ծրագրերին:

    • Կարապետ says:

      Խոպանմիությունում էլ օղու 99%ն է գտնվում ժողովրդի ձեռքին (իսկ 20 վայրկյան հետո արդեն դատարկ շիշը)։ Երևի ռուսաստանում հարստությունը շարքային ալկաշ և/կամ թմրամոլ ռուսի մոտա 😀
      Ոչ ոք չի ասում, որ ԱՄՆ-ում Ձեր նշած թվերը չեն, բոլորն էլ գիտեն որ դա այդպես է, բայց նաև գիտեն ռուսաստանում ինչպես է։

    • Գալուստ Ենոքյան says:

      Նառա, էս հարցում քեզ հետ մասամբ համաձայն եմ:Այ էդ 99 տոկոսի 85 տոկոսն էլ համոզված եմ Ռուսաստանի 99 եվ Հայաստանի 99 տոկոսից համեմատաբար լավ են ապրում… դե իսկ Հայաստան եվ Ռուսաստանի 0.005 տոկոսը հաստատ փորձում են ոտ գցել Ամերիկայի 1 տոկոսի հետ…
      Ես ինքս էդ քո ասած 99 տոկոսի մեջ եմ, կարծում եմ վարձատրվում եմ թերեվս ավելի քան իմ մտավոր կարողությունը հնարավոր է դարձնում…
      Ցավոք ինչպես ամենուր իշխանությունը «վաճառվում» է, էս Ամերիկայում էլ «լոբբիստներ» կան որ Կոնգրսի պոչից պոկ չեն գալիս, իրենց հարուստ 1 տոկոսի փողերով… Սովետում էլ էր մոտավորապես էդպես, 1 տոկոս «պոլիտբյուրոկայանները» օգտվում էին բոլոր բարիքներից, բայց ես ու…էլի 99 տոկոսի մեջ էինք, պիտի ասեի ունիվերմագների հերթերում…
      ՀՀՇ ականները որ իրենց գեղերից շտապով Երեվան էին …հասել, շտապով էլ «իշխանություն» մտան որ էդ 1 տոկոսի մեջ մտնեն… մի մասին հաջողվեց…մի մասին էլ հուշարձաններ են կառուցել…

      • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

        Հետաքրքիր է, որ այս հոդվածի քննարկումը նույնպես վերածվել է՝ «որն է ավելի լավը՝ Ռուսաստա՞նը (Սովետը),թե՞ Ամերիկան», մեղմ ասած, սքոլաստիկ վեճի: Իմ հոդվածը, կարծես թե, դրա մասին չէր:

        • Կարապետ says:

          Դա ամենահարմար թեման է լեզվակռվի համար 🙂
          Անձամբ ես թքած ունեմ երկու երկրների վրա էլ, ինձ Հայաստանն է հետաքրքրում որպես ազատ և ինքնիշխան պետություն։ Իսկ թե ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի հարստության քանի տոկոսը ում ձեռքում է թող իրենց քաղաքացիները մտածեն։

        • Nara says:

          Քննարկումը շատ լավ էլ համապատասխանում է Ձեր թեմային, ուրիշ բան, որ Դուք չեք ուզում կարդալ «դաժան ճշմարտության» պատճառների մասին: Ամբողջ Եվրոպան այսօր բողոքում է, որ «հարուստներն ավելի են հարստանում, աղքատներն ավելի աղքատանում են»: Հիմա ասեք, խնդրում եմ ,այնտեղ էլ են կեղծում ընտրությունները?? Բա ինչու են միլիոնավոր մարդիկ փողոց ելնում??? Իսկ Դուք փորձում եք համոզել, իբր «չկեղծելու» դեպքում ամեն ինչ շտկվելու է:Մարդկանց ասում են «մեզ հարստությունն ու հաճույքները, ձեզ էլ դեմոկրատիան ու խոսքի ազատությունը, ժողովուրդ ջան».

      • Գալուստ Ենոքյան says:

        Հույսովեմ կներեք, տարիքս առել եմ… հա հետո էլ մոռացել էի որ էս թերթում ՀՀՇ ն «ՏԱԲՈՒ» ի կարգավիճակ ունի…մի վերջին խորհուրդ …էդ 4 րդ իշխանության թերթի խմբագիրը հաստատ որոշելա ա որ իր ամուսինը ամենաքիչը պրմիեր մինիստր պիտի լինի…զգուշ կացեք…

  9. Գալուստ Ենոքյան says:

    Հարգելի Արամ, իմ կարճ «անխելք» խելքով ինչքան հասկանում եմ մեր երկրի բոլոր քաղաքական «հարցերը» վերաբերվում են, ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ , իսկ «համաեմատական» քաղաքագիտությունը նման է «համեմատական» միուս գիտություններին…այնպես որ իրականությունը հասկանալու համար վատ չի օգտվել «գիտական» այս «հարաբերականությունների» տեսությունից…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930