Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պիցայանոցներում» ծխից խեղդվում ես

Նոյեմբեր 07,2014 15:30

Այսօր Երեւանում խրախճանքի, սնվելու հատուկենտ օբյեկտներ կան, որոնք ունեն չծխողների սրահ եւս: «Պիցայանոցներից» սկսած՝ թեյարաններով ու «բիստրոներով» վերջացրած, սրահում ծխի ամպ է գոյանում: Օբյեկտների տերերը, բիզնեսի «շահերից» ելնելով, որեւէ հաճախորդի խաթրին չեն կպնում եւ չեն էլ կարողանում օդափոխությունն այնպես կազմակերպել, որպեսզի գոնե օդը փոքր-ինչ մաքրվի:

Քաղաքակիրթ աշխարհում վաղուց հասարակական բոլոր փակ վայրերում ծխելն արգելված է. կան առանձնացված տարածքներ, որտեղ ցանկացողները կարող են ծխել:
Նկատենք, որ 2004 թվականին անդամակցելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային՝ Հայաստանում ձեւավորվեցին առավել նպաստավոր պայմաններ ավելի խիստ քաղաքականություն եւ օրենսդրական դաշտ մշակելու համար:

Սակայն քանի որ ծխախոտի ե՛ւ տեղական արտադրողները, ե՛ւ ներկրողները ներկայացված են ՀՀ Ազգային ժողովում եւ այսօր մեծ ազդեցություն են ունենում երկրում ծխախոտի դեմ պայքարի քաղաքականության վրա, մեր երկրում ծխախոտի դեմ պայքարը դանդաղ է ընթանում: Դրա հավաստումն այն է, որ «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքը, որով արգելվում է ծխելը հանրային տրանսպորտում, առողջապահական, կրթական, մշակութային վայրերում, մանկական, դաստիարակչական հաստատություններում, մարզական դահլիճներում, համալիրներում, մարզադաշտերում եւ առողջարաններում այնքան էլ արդյունավետ չի գործադրվում։

Հիմնական պատճառն, ըստ մասնագետների, խնդրի վերաբերյալ հանրության վատ իրազեկվածությունն է եւ ոչ պահանջատեր լինելը։

Սեփ.լր.

«Առավոտ» օրաթերթ
06.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930