Մայթերը, ինչպես հայտնի է, ստեղծվել են հետիոտնի տեղաշարժվելու համար:
Սակայն մայրաքաղաքի Հրաչյա Քոչար փողոցի խանութպաններն ու սպասարկման կետերի տերերը թքած ունեն երեւանաբնակների վրա:
Գերազանցապես ավտոմեքենաների պահեստամասեր, պարագաներ վաճառող ու սպասարկող օբյեկտներն ամբողջ լայնությամբ զավթել են մայթերը` քայլելու միակ տարբերակ թողնելով փողոցի բանուկ հատվածը:
Լուսանկարը՝ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
06.11.2014