Նոյեմբերի 6-ին Իսպանիայի կրթության, մշակույթի և սպորտի նախարար Խոսե Իգնասիո Վերթ Օրտեգան ընդունեց Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցին:
Նախարարի խնդրանքով դեսպան Ադոնցը ներկայացրեց ՀՀ–ԵՄ հարաբերությունների շրջանակներում ընթացող գործընթացները, դրանց հեռանկարները, տարածաշրջանային այլ հարցեր:
Քննարկվեցին կրթության և մշակույթի բնագավառներում երկկող համագործակցության օրակարգ ձևավորելու և այն իրականացնելու հնարավորությունները, ինչն ավելի ճանաչելի կդարձնի Հայաստանը, հայ ժողովրդին և հայկական մշակույթն Իսպանիայում, ինչպես նաև կնպաստի իսպանական մշակույթի ներկայացմանը Հայաստանում: Ի շարունակություն 2013թ. երկու երկրների արտգործնախարարների ստորագրած` մշակույթի և կրթության բնագավառում համագործակցության մասին համապատասխան համաձայնագրի` անդրադարձ կատարվեց երկու երկրների կողմից համատեղ գործարկված ծրագրերի իրականացման ընթացքին:
Հայ-իսպանական մշակութային և կրթական օրակարգի հագեցվածությունն ավելացնելու նպատակով երկուստեք կարևորվեց փոխայցելությունների հաճախակիացումը:
Կարդացեք նաև
ՀՀ արտաքին գործերի նախարարություն