Լրահոս
Օրվա լրահոսը

 Հայ եւ թուրք փորձագետների համատեղ աշխատանքի մասին ԵՄ ներկայացուցչի ասածի վրա ծիծաղեցին

Նոյեմբեր 06,2014 23:26

Այսօր Երևանում մեկնարկեց «Ծանոթացում Հայաստանի և Թուրքիայի տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտին և համագործակցության հնարավորությունների դիտարկում» թեմայով հայ եւ թուրք ձեռներեցների ու տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ներկայացուցիչների հանդիպումը:

«Ինձ շատ դուր է գալիս, երբ Եվրամիությունն ու Ամերիկան միասին են նախաձեռնություններ իրականացնում: Աշխատում ենք, որ Հայաստանն ու Թուրքիան էլ միասին աշխատեն: Եթե Ամերիկան ու Եվրոպան դա կարողանում են անել, ապա Հայաստանն ու Թուրքիան էլ անպայման կանեն»,- ասաց  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան: Հանդիպման մասնակիցները ծիծաղեցին:

Թուրք ձեռներեցներից մեկն էլ ներկայացրեց թուրք փորձագետներին՝ ով որտեղ ինչով է զբաղվում: Հանդիպմանը ներկա էր  32 թուրք ձեռներեց:

Քննարկմանը ներկա Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն էլ ասաց, որ ՏՏ ոլորտում հայկական ընկերություններն աշխատում են եվրոպական և Միջին Արևելքի բազմաթիվ երկրների հետ, ու մշակութային առումով հայերը շատ հարմարվող են. «Մեր միության անդամ են 70-ից ավելի ընկերություն: Մեր գործունեության մեջ մտնում է ընկերությունների իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև ոլորտի խթանումը: Այսինքն՝ մենք աշխատում ենք նաև կառավարության հետ, որպեսզի նպաստավոր միջավայր ստեղծենք ՏՏ ոլորտի զարգացման համար: Բացի իրավունքների պաշտպանությունից, մենք որոշ աշխատանք ենք կատարում դաշտի զարգացման ոլորտում: Օրինակ՝ հոկտեմբերի առաջին շաբաթը ամեն տարի մենք կազմակերպում ենք «Դիջիթեք էքսպոն»: Դա տեխնոլոգիական Հայաստանի տոնն է, և այս տարի մենք ունեցել ենք մոտ 30 հազար այցելու: Բացի դրանից մենք որոշ ոլորտներ ենք փորձում խթանել, վերակառուցել, օրինակˋ ռոբոտիքսը: ԽՍՀՄ-ում ռազմական էլեկտրոնիկայի 1/3-ը մշակվում էր այստեղˋ Հայաստանում»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nara says:

    Господи! Как мы будем жить без умных советов г. Трайана, когда он уедет? !….. К статьи, а когда он уедет???

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930