Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով՝ Հայաստանի յուրահատուկ նպատակակետերից մեկը ՏՏ ոլորտն է:
«Որը մեզ օգնում է արտապատվիրական կենտրոնից դառնալ մի երկիր, որտեղ ունենք ամբողջական պրոդուկտների զարգացման երկիր: Այնուհանդերձ, շատ բան կան անելու հիմնական ռազմավարությունն է եւ կառավարությւոնն ու դոնորները այս ուղղությամբ մեծ աշխատանքներ են տանում»,- այսօր «Ծանոթացում Հայաստանի և Թուրքիայի տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտին և համագործակցության հնարավորությունների դիտարկում» թեմայով հայ եւ թուրք ձեռներեցների ու տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ասաց Բագրատ Ենգիբարյանը:
Նա, որպես ոլորտի առանցքային հարց առանձնացրեց հմուտ աշխատուժի ապահովումը, որը, ըստ նրա, գլոբալ լուծումներ կառաջարկի տեղական ու տարածաշրջանային շուկայի համար.«ՏՏ ոլորտում տարեկան միջինը 20-25 տոկոսանոց աճ ենք ապահովում, սա այն ոլորտն է, որտեղ ամենաբարձր աշխատավարձերն են, միջինը՝ 1000 դոլար: Սկսում ենք մրցակցել հանքարդյունաբերության ոլորտի հետ: Մենք ավելի շատ մասնագետ ունենք, քան հանքարդյունաբերության ոլորտում»:
Պարոն Ենգիբարյանի խոսքով, իրենք չեն կենտրոնանում ոլորտում մեծ աշխատուժ ունենալու վրա.«Չնայած, տարեկան լրացուցիչ 2000 մասանգետի կարիք կա, բայց մեր խնդիրն է կենտրոնանալ, թե ինչպես տեխնոլոգիան կարող է օգնել երկրի կարիքների զարգացմանըեւ երկրորդ՝ ինչպես մշակել Հայաստանի էկոհամակարգը, որ լուծենք գլոբալ խնդիրներ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ