Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված գերմրցաշարի երրորդ տուրում այսօր Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը միավորը բաժանեց չինացի Դին Լիրենի հետ, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը հաղթեց իր հայրենակից Ալեքսանդր Մորոզեւիչին, Էռնեստո Ինարկիեւ (Ռուսաստան)-Բորիս Գելֆանդ (Իսրայել), եւ Պետեր Լեկո (Հունգարիա)-Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) պարտիաները նույնպես ավարտվեցին ոչ-ոքի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ