Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյանը՝ անոնիմուսների երթի մասին. «Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ են»

Նոյեմբեր 06,2014 22:04

Երեկ Ազատության հրապարակում մեկնարկած անոնիմուսների երթից ոստիկանության բաժին բերման ենթարկվեց 8 ակտիվիստ: Ինչպես հայտնի է, նրանք դիմակներով եւ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի, Վոլոդյա Ավետիսյանի, Շահեն Հարությունյանի պաստառներով փորձել էին ասել, որ Հայաստանում դեռ կան քաղբանտարկյալներ: Նրանք կանգնել են փողոցներում հետիոտնի համար սահմանված վայրերում՝ օվալաձեւ տիրույթում, որը կոչվում է անվտանգության կղզյակ: Ոստիկաններն ակցիայի մասնակիցներին բռնի ուժով՝ ձեռքերը ոլորելով ու հրելով, տարել են ոստիկանության բաժին:

Այս առնչությամբ Aravot.am-ը իրավապաշտպան Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց՝ դիմակներով փողոցում նման ակցիա անելը իրավախախտում կարո՞ղ է դիտարկվել, եւ եթե դա իրավախախտում է, որի համար ձերբակալում են, այդ դեպքում «Halloween»-ի տոնին դիմակավորվածներին ինչո՞ւ չձերբակալեցին:

Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Իրականում նրանք անունը չեն դնում, թե դիմակ կրելու համար են ձերբակալել: Նրանք դրա վրա այլ սոուս են լցնում: Հայտարարում են մի բան, իրականում իրենց մտքին կա այլ բան: Նրանք անհիմն ձերբակալում են,  հետո փորձում են արդարացնել ու հիմնավորումներ գտնել իրենց ձերբակալության համար»:

Արտակ Զեյնալյանը վստահեցրեց, որ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ են, դրա համար չի կարելի մարդ ձերբակալել. «Իրականում նրանք մի բան են ասում ու դրա տակ այլ բան քողարկում: Նրանք ձերբակալում են, վարչական տուգանք կիրառում, բայց իրականում ուզում են խոչընդոտել մարդու ազատ արտահայտվելու իրավունքը, որի մեջ մտնում են նաեւ ակցիաները»:

Մեր հարցին՝ անվտանգության կղզյակների վրա կանգնելը կարո՞ղ է դիտարկվել որպես իրավախախտում՝ պարոն Զեյնալյանը պատասխանեց. «Դա իրավախախտում չէ: Այդ հատվածը նրա համար է, որ մարդիկ կանգնեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930