Ըստ փորձագետի՝ ինչպես ուզում են միացնեն անջատեն, ոչ մի փոփոխություն չի լինի:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր` նոյեմբերի 6-ին, կառավարության նիստի ընթացքում առաջարկել էր միացնել արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունները եւ ստեղծել տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն:
Տնտեսագետ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ կառավարության այդ փոփոխությունների արդյունքում` որակապես ոչինչ էլ չի փոխվի.«Պարբերաբար միացնում- անջատում են, բայց խնդիրը դրանում չէ, ինչպես ուզում են միացնեն անջատեն, ոչ մի փոփոխություն չի լինի: 1991 թվականին թարս պետություն ենք կառուցել, հիմա ներսում կահույք ենք տեղաշարժում, տունը սխալ է կառուցած»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև