Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) անհրաժեշտության դեպքում պատրաստ է «թիկունք կանգնել» Աֆղանստանի ժողովրդին՝ ռիսկերի մեծացման դեպքում իրավիճակը կայունացնելու համար, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի՝ հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ավելի վաղ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտնել էր, որ կազմակերպությունը մտադիր չէ ավելացնել ռուսական զորքի ներկայությունը Կենտրոնական Ասիայում՝ կապված Աֆղանստանից կոալիցիայի ռազմական ուժերի դուրս բերման հետ:
«Դրա անհրաժեշտությունը չկա, այնտեղ բավարար է [զորքը] ցանկացած հանձնարարություն կատարելու համար», – ասել էր Բորդյուժան:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ