Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-Հայաստան հարաբերություններում նոր զարգացումներ են սպասվում

Նոյեմբեր 06,2014 16:34

«Սա շատ տրամաբանական քաղաքականություն է, քանի որ Հայաստանը ցանկանում է շարունակել Եվրամիության հետ հարաբերություններն այն աստիճան, ինչքան դա չի հակասի տնտեսական դաշտում Եվրասիական միության պայմանագրին և այնքան, ինչքան Եվրոպան կարող է իր վրա պատասխանատվություն վերցնել»,-Aravot.am-ի հարցին` սա ի՞նչ քաղաքականություն է` չնայած ՀՀ-ն անդամակցում է Եվրասիական միությանը (ԵՏՄ), բայց շարունակում է գումար ստանալ Եվրոպայից, այսպես պատասխանեց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Sergey-Minasyan

 

Հիշեցնենք, որ մեկ օր առաջ Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով նոր հանձնակատար Յոհանես Հանն ու Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը Բրյուսելում պայմանագիր են ստորագրել  համաձայն որի` առաջիկա երեք տարիների ընթացքում Եվրամիությունը Հայաստանին անհատույց 140-170 միլիոն եվրո կտրամադրի` արդարադատությունը, մասնավոր հատվածն ու հանրային կառավարումը բարեփոխելու համար: Սակայն գումարը տրամադրվում է նախապայմանով, ինչը կախված կլինի Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներից ու առկա կարիքներից:

Մեր դիտարկմանը, փաստորեն Եվրոպան դեռ հույսեր կապո՞ւմ է Հայաստանի հետ, չնայած մեր երկրի արտաքին քաղաքական կուրսի ընտրությանը, պարոն Մինասյանն արձագանքեց. «Եվրոպան մեզ հետ հույս ունի, մենք էլ Եվրոպայի: Կյանքը չի ավարտվում»:
Պարոն Մինասյանը որպես օրինակ բերեց Ուկրաինան ու նշեց, թե ինչ կլիներ Հայաստանի հետ, եթե ՀՀ-ն նման քաղաքականություն չվարեր:

Մեր հարցին՝ մի կողմից Եվրոպա-Ռուսաստան հարաբերությունները սրվում են, մյուս կողմից ԵՏՄ-ին անդամակցելու պարագայում էլ ՀՀ-ն շարունակում է ստանալ եվրոպական ֆինանսական աջակցություն, սա ռիսկային չէ՞, քաղաքագետը պատասխանեց. «Մենք ռիսկային գոտում ենք 1991-ի անկախությունից հետո: Մենք մի տարածաշրջանում ենք, որտեղ ՀՀ-ն շռայլություն չունի միակողմանի պրոռուսական պրոեվրոպական քաղաքականություն վարելու: Պետք է ոչ թե դառնա թատերաբեմ, այլ փորձի համադրել հարաբերությունները»:

Մեր դիտարկմանը, թե եվրոպական պաշտոնյաները հաճախ են հայտարարություններ անում, որ Եվրոպա-Հայաստան համագործակցության նոր ձևաչափի առումով սպասում են ՀՀ իշխանություններին, պարոն Մինասյանն արձագանքեց. «Հրիսթեան չինովնիկ է և պետք է ասի այն, ինչ պարտավոր է ի պաշտոնե: Երևի մոռացել են, որ սեպտեմբերի 3-ի որոշումից հետո ՀՀ-ն ասաց, որ պատրաստ է ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրել, ինչը ԵՄ-ն հրաժարվեց անել: Հիմա Եվրոպան մտածում է նոր պայմաններ ստեղծելու մասին, ինչը կարելի էր ժամանակին անել»:

Պարոն Մինասյանը շեշտեց, թե ՀՀ-ն երբեք էլ քաղաքակրթական ընտրություն չի ուզել անել, այլ համադրելու քաղաքականություն է վարել, ինչի առումով Եվրոպան պահը կորցրել է: Սակայն պարոն Մինասյանը կարծում է, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունների հարցում նոր զարգացումներ են սպասվում` նոր եվրոպական հանձնաժողովի գործունեությամբ պայմանավորված:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930