Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնաժողովը կորոշի զոհերի կարգավիճակի արժանահավատության հարցը

Նոյեմբեր 06,2014 16:25

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանը, ներկայացնելով թրաֆիքինգի դեմ պայքարի իրավիճակը, զարգացումները և այդ ուղղությամբ ոստիկանության կողմից ձեռնարկվող միջոցառումների ընդհանուր պատկերը, տեղեկացրեց, որ ոստիկանությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, մասնավորապես, ԱԺ է ներկայացրել զոհերի նույնականացման եւ աջակցության մասին օրինագիծը:

Aravot.am-ի հարցին, թե արդյոք հանձնաժողովի կողմից «զոհ» ճանաչվածը միանվագ օգնություն կստանա՞ նաեւ այն դեպքում, երբ դատական գործընթացների ժամանակ նա որպես տուժող եւ քաղհայցվոր արդեն իսկ ստանում է, պարոն Պետրոսյանն ասաց, որ օրենքն ընդունվելու դեպքում, այդ աջակցությունը նա կստանա՝ անկախ քրեադատավարական ընթացակարգերի:

Ի դեպ, նախատեսվում է նաեւ հանձնաժողով, որում ընդգրկված կլինեն նաեւ հասարակական կազմակերպություններ:

Aravot.am-ի հարցին, թե ինչպես խուսափել այն հասարակական կազմակերպություններից, որոնք «հանձնաժողովի ստեղծման» փուլում կփորձեն իրենց հայտերը ներկայացնել, Տ.Պետրոսյանն ասաց, որ հասարակական կազմակերպությունները որոշվելու են կառավարության որոշմամբ:

Կառավարության եւ թրաֆիքինգի հարցերով ներգրավված հասարակական կազմակերպությունների միջեւ կստորագրվի նաեւ հուշագիր:
Հասարակական կազմակերպություններն իրենք են հավաքելու զոհ լինելու հանգամանքը հաստատող կամ մերժող տեղեկությունները, դա չպետք է փոխկապակցվի իրավապահների գործողությունների հետ:

Ըստ գնդապետի, թրաֆիքինգի դեպքերով 2013-14թթ. հարուցվել է 18 գործ:
Դրանցից տասը եղել է կազմակերպված խմբերի կողմից:
4-ն առնչվում էր մուրացկանությանը, մեկը՝ մարդու հյուսվածքների եւ օրգանների վաճառքին:

28 անձ ճանաչվել է տուժող:

Հասարակական կազմակերպություններ են ուղղորդվել 15 զոհ:
Երեխաների մուրացկանության մեջ ներգրավվելու մեկ դեպք էր արձանագրվել:
17 անձի նկատմամբ մեղադրանք էր հարուցվել, չորսի նկատմամբ՝ միջազգային հետախուզում:

Ըստ թվային պատկերի, պոռնկությանը նպաստելու հիմքով բացահայտվել էր 58 դեպք, իսկ 28 անձ էլ դատապարտվել էր ազատազրկման:
Ի դեպ, այս գործով միայն մեկի նկատմամբ է եղել պատժաչափը չորս տարի ազատազրկում, մնացածի համար եղել է 7-13 տարի ժամկետով ազատազրկում:
Տ.Պետրոսյանը խոսեց նաեւ «Թեժ գծի», սոցիալական անվճար տեսահոլովակների, իրենց կատարած միջոցառումների մասին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930