Դերասան Միխայիլ Պորեչենկովը, որի շուրջ աղմուկ բարձրացավ Ուկրաինայի արևելքում լրագրողական համազգեստը հագին գնդացրից կրակելու համար, այժմ հնարավորություն ունի կրակելու նաև Մոսկվայում, բայց ատրճանակից:
Մոսկվայի Չեխովի անվան թատրոնում «Տրամվայ ցանկություն» ներկայացման դերասանների ավարտական ելքի ժամանակ մի կին Պորեչենկովի ոտքերի տակ ատրճանակ է նետել:
«Վերցրու, Միշա, կրակի, չէ որ դու սիրում ես ուկրաինացիների վրա կրակել», – բղավել է կինը, որը առաջին շարքից դիտում էր ներկայացումը:
Կնոջ ինքնությունը պարզվել է, նա ակտիվիստ Եկատիրինա Մալդոնն է:
Կարդացեք նաև
«Նորմալ մարդիկ ամեն ինչ լավ հասկանում են», – տեղի ունեցածը մեկնաբանել է Պորեչենկովը, – «Դահլիճի ծափերն ուղղված էին ինձ, ոչ թե նրան: Ահա և այնտեղ տեղի ունեցածի պատասխանը»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ