Լրահոս
Օրվա լրահոսը

Նորանշանակ մարզպետը հարաբերվելու է այնպես, ինչպես հարաբերվել է նախկինում

Նոյեմբեր 06,2014 15:36

Ինչպես արդեն տեղեկացրել էինք Վայոց Ձորի մարզպետ նշանակվեց Վայքի քաղաքապետ Հանրապետական կուսակցության անդամ Հարություն Սարգսյանը: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները պարոն Սարգսյանից հետաքրքրվեցին` կուսակցության շահերը պաշտպանելու համա՞ր են իրեն նշանակել, քանի որ վարչապետն այսօր նիստին ասաց, որ պետք է արդարացնի կառավարության հույսերը: «Ինչու չէ՞, նաեւ կուսակցության շահերը, բայց առաջին հերթին` ժողովրդի հետ աշխատելու` Վայոց Ձորի ժողովրդի, Վայոց Ձորից եմ, վայքեցի եմ, ապրել եմ այնտեղ, ապրելու եմ, եւ ժողովրդի հետ հարաբերվելու եմ այնպես, ինչպես հարաբերվել եմ քաղաքապետ եղած ժամանակ»,-ասաց նորանշանակ մարզպետը:

Հարություն Սարգսյանի խոսքերով` «Ես ունեմ աշխատանքային փորձ. (աշխատել է նաեւ փոխմարզպետ Ն. Բ.), կենսագրություն` տարբեր պոստեր զբաղեցնելու, տիրապետում եմ մարզի ընդհանուր բոլոր խնդիրներին»:

Հարցին` ի՞նչ է անելու, որ նախկին մարզպետը չէր արել, Սարգսյանն ասաց, որ նախկին մարզպետը վատ չի աշխատել, կատարելու է մարզպետի իրավունքներն ու պարտականությունները, ինչ-որ առանձնահատուկ խնդիր դրված չէ:

Ինչո՞վ է պայմանավորում մարզպետի փոփոխությունները, այս հարցին էլ՝ ասաց, որ տեղյակ չէ:

Հիշեցնենք, որ երեկ մեզ հետ զրույցում պարոն Սարգսյանը վստահեցրել էր, որ մարզպետարանի աշխատակազմում կադրային ջարդ չի անելու, քանի որ բոլորը պրոֆեսիոնալներ են:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930