Լրահոս
Օրվա լրահոսը

Երիցյանը կարծում է, եթե փրկարարներն աշխատում են մարզերում, ուրեմն համատեղելի են տարածքային կառավարման նախարարության հետ (Տեսանյութ) 

Նոյեմբեր 06,2014 14:08

Եթե հանձնարարեն` կղեկավարեմ, եթե ոչ, ուրեմն` ոչ»,-այսօր ասաց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը` կառավարության նիստից հետո լրագրողների հարցերից մեկին պատասխանելով` արդյոք ի՞նքն է ղեկավարելու միավորվող 2 նախարարությունները:

Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ  արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունները միավորվելու են:

Հարցին` արդյոք համատեղելի՞ են այս երկու նախարարությունները, Արմեն Երիցյանն ասաց. «Կարծում եմ համատեղելի են, որովհետեւ արտակարգ իրավիճակների նախարարությունը իր գործառույթները կատարում է, արդեն միացումից հետո համատեղ աշխատանքներ կկատարվեն: Հիմնականում փրկարարներն աշխատում են մարզերում` հիդրոմետ, սեյսմիկ ծառայությունները, մշտապես համագործակցում ենք»:

Մեկ այլ հարցին էլ` տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հրաժարականից հետո՞ պարզվեց, որ ավելի արդյունավետ կլինի այս երկու նախարարությունների միավորումը, Արմեն Երիցյանն ասաց` «Ես չգիտեմ»:

Ապա ճշտող հարցին` տարածքային կառավարման գերատեսչության ղեկավար կաշխատի՞, Երիցյանն ասաց`«Կմտածեմ»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930