Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԺԿ նախագահ. «Պատկերացնո՞ւմ եք, Լեւոն Տեր-Պետրոսյանը հարթակից ասեր, որ շարժումը Քոչարյանի հետ կապ ունի» (Տեսանյութ)

Նոյեմբեր 06,2014 13:25

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում վերլուծելով եռյակի շարժումը, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ շարժման ամենաակտիվ փուլը սկսվեց այն ժամանակ, երբ սկսվեց AFK սիստեմայի քանդվելը: «Բաշնեֆտն» արդեն ձեռքներից վերցրեցին, բայց այդտեղ չեն կանգնելու, հիմնարկի կապիտալիզացիան երեք անգամ ընկել է`12 միլիարդից իջել է 4 միլիարդի: Երեք անկախ տնօրենների, որոնք դրսում են, որոնցից մեկն էլ Ռոբերտ Քոչարյանն է, նկատմամբ շուտով միջազգային քրեական հետախուզում կսկսվի, նրանց հարցաքննությունների են կանչում: Քոչարյանին կանչե՞լ են, թե՞ ոչ, չգիտեմ»:

Արամ Կարապետյանն այս կարծիքին է, որ մեծ հնարավորություններ կան, որ Ռոբերտ Քոչարյանը շատ շուտով կարող է դառնալ ամենաերիտասարդ թոշակառուն: «Մյուս կողմից էլ՝ քանդվում է այն միֆը, որ Քոչարյանը Հայաստանում Պուտինին էր ներկայացնում: Նաեւ վատթարանում է ՌԴ-ի վիճակը`թուլացնելով կրեմլյան համակարգի որոշակի հատվածներ: Եթե այս ամենը քանդվում է, Քոչարյանին մնում է եռյակի որոշակի ուժեր, որոնք իր քաղաքական հովանու ներքո են, ակտիվացումով հայաստանյան գործընթացներում դերակատարում ունենալ»,- ասաց Արամ Կարապետյանը:

Թե ինչո՞ւ են շտապում Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Գագիկ Ծառուկյանը` տեսանյութում

 

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930