Լրահոս
Օրվա լրահոսը

Ազնավուրը մրցանակն ընդունել է, հանդիպում եղել է, պնդում է թուրքական թերթը. ՍիվիլՆեթ

Նոյեմբեր 06,2014 13:05

Թուրքական Posta թերթի նոյեմբերի 2-ի համարում հարցազրույց էր հրապարակվել Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի հետ, որտեղ նա մի շարք հայտարարություններ էր արել («ինքը չի շարժվում Հայաստանի հրահանգներով», «թուրքերը խղճով մարդիկ են», «անօգուտ է Օսմանյան ժամանակի հին դեպքերը վեր հանելը»), որոնք հայաստանյան մամուլում տարաբնույթ արձագանքների էին արժանացել։
Հրապարկման մեջ նշվում էր նաև, որ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Հաքքը Աքիլը Ազնավուրին «Ոսկե սոսի» մրցանակ է հանձնել և հրավիրել Թուրքիայում համերգ տալու: Հայաստանի արտգործնախարարությունը նոյեմբերի 5-ին հանդես եկավ հերքմամբ` նշելով, որ «Շառլ Ազնավուրը որևիցե թուրքական թերթի հարցազրույց չի տվել և մրցանակ չի ընդունել»:

az14-640x409

Շարլ Ազնավուրը որևիցե թուրքական թերթի հարցազրույց չի տվել և մրցանակ չի ընդունել։
ՍիվիլՆեթը կապ հաստատեց Posta թերթի խմբագրության և հոդվածի հեղինակ, թուրք պրոդյուսեր Էրքան Օզերմանի հետ:

Լուրի պատասխանատու խմբագիր Սերքութ Պոզքուրթը ՍիվիլՆեթի հետ զրույցում պնդեց, թե «600 հազար տպաքանակ ունեցող թերթում անհնար է իրականությանը չհամապատասխանող լուր գտնել»: Նա հրաժարվեց նաև լուրը հավաստող հավելյալ փաստեր տրամադրելուց:

Հայտնի թուրք պրոդյուսեր Էրքան Օզերմանը, իր հերթին, հաստատեց հանդիպման [ռեստորանի հասցեն` Le Petit Pergolese rest, 38 rue Pergolese, 75116 Paris, France] և Ազնավուրի կողմից մրցանակի ընդունման փաստը:

ՍիվիլՆեթի հարցին, թե Ազնավուրը, մասնակցելով ճաշկերույթին, տեղյա՞կ էր արդյոք, որ իր խոսքն օգտագործվելու է մամուլում, Օզերմանը դրական պատասխանեց: Նա պնդեց, որ իրենք հաճախ են հանդիպում Ազնավուրի հետ և զրուցում հայ-թուրքական հարաբերությունների մասին:

«Այս հանդիպման նպատակը Ազնավուրին և Թուրքիայի դեսպանին միմյանց հետ ծանոթացնելն էր, և ես չեմ գրել նրանց զրույցի մանրամասների մասին: Ես զրույցի դիվանագիտական և քաղաքական կողմը չեմ կարևորել, այլ ցանկացել եմ հանրությանը ներկայացնել Ազնավուրի կառուցողական և մարդասիրական մտքերը: Նա ցանկանում է բաց տեսնել հայ-թուրքական սահմանը»,- նշեց Օզերմանը:
Նա ասաց, թե զարմանում է, որ հայ ընթերցողը դժգոհ է Ազնավուրի արտահայտած մտքերից: Նրա խոսքով` շանսոնյեն հաճախ է հանդես եկել իշխանությունների քննադատությամբ, ինչն էլ պարբերաբար հայտնվել է արևմտյան մամուլի էջերին:
«Ես սուտ բան չեմ գրել: Ինքը նախկինում էլ է հայտարարել, թե չի շարժվում Հայաստանի հրահանգներով: Այդ արտահայտություններին ես ծանոթ եմ նրա հետ առանձին մեր հանդիպումներից»,- ասաց Օզերմանը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930