Ո՞ր Լեւոն Տեր-Պետրոսյանն է իրական
Շատ լավ վերաբերվելով եռյակի պայքարին, այսօր «Հենարան» մամուլի ակումբում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն այնուհանդերձ հրեական մի հումոր պատմեց. «Հրեան հակաիշխանական թռուցիկներ է կպցնում: Դրանք դատարկ թուղթ են լինում: Երբ հարցնում են`ինչո՞ւ է դատարկ, ասում է`առանց այդ էլ բոլորն ամեն ինչ գիտեն»:
Արամ Կարապետյանը լավ է վերաբերվում պայքարին, եթե դա պայմանավորված պայքար չէ: Որ Հայաստանում պետք է պայքարել, իշխանությունը լավը չէ, կարծես կասկած չկա, բայց եռյակի ասած ամեն ինչը բոլորը գիտեն, հասկանալի է: Այլ հարց է, թե եռյակի պայքարի նպատակը ո՞րն է: Նպատակը Արամ Կարապետյանը չի հասկանում, քանզի պայքարի օրակարգը իր համոզմամբ հարթակում չի ձեւավորվում, այլ հայտարարության ձեւով հնչում է հարթակից: Հարթակում նա «եթե»-ների շարք է լսել, հետո, հասկացել է, որ այդ «եթե»-ների շարքում միգուցե արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինեն:
«Երկու տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ Ծառուկյանին պետք է դատել, անուններ, ցուցակներ էր հնչեցնում, հիմա նա ազգն է փրկելու: Ո՞ր Լեւոն Տեր-Պետրոսյանն էր իրական: Սա խաղ է ՀՀԿ-ԲՀԿ-ՀԱԿ, որտեղ հարստանում են բոլորը»,- կարծում է բանախոսը:
Կարդացեք նաև
Ըստ նրա, Հայաստանն առաջին անգամ ամենածանր քաղաքական կացության մեջ է`ունի օլիգարխ նախագահ, օլիգարխ վարչապետ եւ օլիգարխ ընդդիմություն. «Մինչ այժմ եթե միայն տնտեսությունն էր օլիգարխիկ, հիմա արդեն քաղաքականությունն էլ է օլիգարխիկ: Եթե պայքարը համակարգի դեմ է, բոլորս ղուրբան այդ պայքարին, բայց եթե պայքար է մարդկանց փոխելու համար… Այսօրվա պայքարը, նույնիսկ եթե Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ դրվի, պայքար է մարդկանց փոխելու համար»: Ուստի, ՆԺԿ-ն այդ պայքարին չի միանա:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ