ՀՀԿ-ականները բավական ծանր էին տարել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ վերջին հարցազրույցում հնչեցրած հայտարարությունը, թե «Հայաստանում մեկընդմիշտ պետք է վերանա բռնի ուժով փայ մտնելու ավանդույթը»։
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը «ՉԻ» հետ զրույցում, անդրադառնալով ՀՀԿ-ականների արձագանքներին, ասաց. «Շատ ուրախ եմ իրենց համար։ Հետաքրքրականը այն է, որ կրկին մարդիկ փորձում են շեղվել իրականությունից։ Իսկ ո՞վ չգիտի, թե ով ինչ փայեր է մտնում։ Թող բարի լինեն մի փոքր հարցախույզ անցկացնեն Երեւանի փողոցներում, եւ շարքային քաղաքացիները բոլոր տեղերի տեղը ցույց կտան»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում