Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյան. «Մեր ներքին խնդիրներն ավելի բարդ են, քան դրսի ազդեցությունը». «Ժողովուրդ»

Նոյեմբեր 06,2014 11:55
vahagn xachatryan

«Ժողովուրդ»-ը զրուցել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ:

– Գաղտնիք չէ, որ մեր երկրի տնտեսությունը մեծ կախվածություն ունի Ռուսաստանի տնտեսությունից։ Ինչպիսի՞ն կլինեն ՌԴ տնտեսությունում տեղի ունեցող ցնցումների հետեւանքները Հայաստանի համար, արդյո՞ք այստեղ եւս կլինեն կտրուկ բացասական հետեւանքներ։

– Արդեն կան։ Ե՛ւ ներդրումների, ե՛ւ մասնավոր փոխանցումների առումով բացասական անդրադարձ կա։ Իրատեսական են այն կանխատեսումները, որ Հայաստանի տնտեսության զարգացման հնարավորությունները սահմանափակ են լինելու։

– Պարոն Խաչատրյան, Դուք նշեցիք, որ ՌԴ-ում տարվող ներկայիս արժութային քաղաքականությամբ փորձ է արվում հասնել ներքին տնտեսական ինքնուրույնության բարձրացմանը։ Արդյո՞ք այդ գործընթացին զուգահեռ կան նախադրյալներ նաեւ մեր տնտեսության վերականգնման համար։

– ՌԴ-ի տնտեսության ազդեցությունն ուղղակի է։ Չի բացառվում։ Բայց Հայաստանի տնտեսության զարգացումը միայն դրանով չէ պայմանավորված։ Մեր ներքին խնդիրներն ավելի բարդ են, քան դրսի ազդեցությունը։ Եթե նկատի ունենք անմրցունակ, ոչ ազատ տնտեսություն, քաղաքական գործոնի մեծ ազդեցություն տնտեսության վրա, ապա այս ամենն իր բացասական ազդեցությունը կունենա տնտեսության վրա։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930