«Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» (APR Group) հասարակական կազմակերպության փորձագետ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի փորձագետ Արա Ղազարյանի կարծիքով՝ ընտրական համակարգի հանդեպ առկա համընդհանուր անվստահության պայմաններում բարեփոխված Սահմանադրությունն անարդյունավետ կլինի։
Նա նշեց, որ վստահությունը կարելի է բարձրացնել, եթե քաղաքական ուժերը գնան երկխոսության. «Այսօր քաղաքական ուժերը երկխոսության չեն գնում, Վենետիկի հանձնաժողովն էլ արդեն ասել է, որ նման պայմաններում, երբ քաղաքական մի ստվար հատված չի մասնակցելու բարեփոխումներին, միտք չունեն այդ բարեփոխումները։ Նրանք, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, պետք է հասկանան, որ պետք է բոլորը մասնակցեն բարեփոխումներին, և եթե մի մասը չմասնակցի, բարեփոխումների լեգիտիմությունն իսկապես կասկածի տակ է, բայց ոչ թե իրավական գործընթացների արդյունքում, այլ քաղաքական գործընթացների»։
Ա. Ղազարյանի կարծիքով՝ եթե չկա քաղաքական և հասարակական կոնսենսուս, իմաստ չունի սահմանադրական բարեփոխումների ընդունումը. «Պետք է քաղաքական գործիչները զիջումների գնան, որ սահմանադրական բարեփոխումներն ունենան արդյունավետություն։ Հակառակ դեպքում՝ պարզապես իմաստ չունի»:
Անի ՔԵՇԻՇՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում