ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մտահոգված է մեր երկրի ժողովրդագրական խնդիրներով, մասնավորապես՝ սեռով պայմանավորված աբորտներով: Այս մտահոգությունը վարչապետը հայտնեց այսօրվա կառավարության նիստում: Նա ասաց, որ բնակչությանը վերաբերող մի շարք ցուցանիշներով Հայաստանը վերջին տեղում է եւ պետք է այս խնդրին լուծում տալ:
Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ինքը որպես վարչապետ եւ որպես երկու աղջիկների հպարտ հայր, մտահոգված է այն միջավայրով, որտեղ կորցնում ենք հազարավոր ապագա մայրեր:
Հովիկ Աբրահամյանը առողջապահության նախարարին հանձնարարեց իրավիճակը շտկելու համար ծրագիր մշակել եւ մինչեւ 2015-ի մարտ ամիսը ներկայացնել կառավարության հաստատմանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ