Այսօր կառավարության նիստին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը առաջարկեց միավորել արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունները:
Հովիկ Աբրահամյան հանդես եկավ նաեւ մեկ այլ առաջարկով. վարչապետը ասաց, որ նախատեսվում է ստեղծել նոր նախարարություն՝ տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն: Ինչպես արդեն հաղորդել էր «Առավոտը»՝ այդ նախարարությունը գլխավորելու է Վաչե Գաբրիելյանը:
Այս առնչությամբ հարցերը, ըստ վարչապետի, կներկայացնի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Կարդացեք նաև