Օրերս ոստիկանության Թումանյանի բաժին դիմած կինը հաղորդում էր տվել, որ նոյեմբերի 4-ին, ժամը 23.30-ի սահմաններում, շենքի շքամուտքում իր ծանոթ` 1985 թ. ծնված Վլադիմիր Մ.-ն անհիմն վիճաբանել է իր հետ, դանակով հարվածել ձախ ձեռքի դաստակին և պատճառել վնասվածքներ։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ձեռնարկվում են միջոցառումներ Վլադիմիր Մ.-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Կատարվում է հետաքննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն