Որոշել են դպրոցներում հայրենասիրական ակումբներ կազմակերպել եւ դրա համար 2015թ. բյուջեից 65 միլիոն դրամ են հատկացրել։ Երբ իրար կողք ենք
դնում «հայրենասիրական ակումբ» հասկացությունն ու 65 միլիոն դրամը, արդեն իսկ հասկանալի է դառնում, որ սա ոչ թե լուրջ գործ է, այլ հերթական ֆուֆլոն, որ կախում են հարկատուների վզից։
… Որոշ լրատվամիջոցներ գրեցին, որ այդ 65 միլիոնը, որ նախատեսված է հայրենասիրական ակումբներ բացելու համար, բյուջեի վատնում է։ Բացարձակապես համաձայն չենք։ Դպրոցի համար ինչ էլ անես՝ չի կարող վատնում լինել։ Վատնումը սկսվում է վատ գաղափարից, սխալ մոտեցումից, նոր հեծանիվ ստեղծելու անշնորհակալ գործից։ Ունե՞ս դպրոցի համար 65 միլիոն՝ լավ է, չգիտես ինչի՞ վրա ծախսել, բայց ծախսո՞ւմ ես՝ դա արդեն վատ է, վատնում է, մսխում է։
Վաղուց ժամանակն է, որ բժիշկ Աշոտյանն իմանա՝ «Մի վնասիր» հայտնի խոսքը միայն բժիշկների համար չէ ասված։ Նաեւ, ու ոչ ամենավերջինը, այդ
խոսքը վերաբերում է դպրոցին, ուսուցչին, կրթության նախարարին։ Այսինքն՝ դուք այդ ի՞նչ եք անելու հայրենասիրական ակումբում, որ չի կարող անել պատմության, հայոց լեզվի եւ գրականության, Հայաստանի աշխարհագրության, ռազմագիտության ուսուցիչը։ Ձեր այս քայլով, փաստորեն, դուք եւս մեկ անգամ հաստատում եք, որ դպրոցն ու հայրենասիրությունն իրարից հեռու բաներ էին, իսկ դուք եկաք ու մերձեցնում եք։ Մինչդեռ այնպես չէ, որ գյուտ եք արել։ Ավելին ասեմ՝ վնասել եք գործին, հետեւաբար, նաեւ վտանգել 65 միլիոն դրամը։ Եթե այսպես շարունակեք, մի գեղեցիկ օր էլ կպարզվի, որ հայրենասիրությունն առանձին դիսցիպլին է, գիտության ճյուղ, որի գծով նույնիսկ գիտության թեկնածուներ ու դոկտորներ ունենք։ ՀՀԿ-ին շատ չկա, ինչպես ասում են։
Կարդացեք նաև
… Մեր հաստատ համոզմամբ՝ հայրենասիրական խմբակները, որոնք, այդ գաղափարի հեղինակների կարծիքով, իբր, նպաստելու են ապագա սերնդի մեջ հայրենասիրական գաղափարներ սերմանելուն, իրականում ժամավաճառություն ու պակազուխա են, ոչ այլ ինչ։ Էլ չասած, որ դա վիրավորանք է իր պարտքը սրբորեն կատարող ուսուցչի հասցեին։ Իսկ եթե ավելի խորանանք, կտեսնենք, որ սա Ռուսաստանի դպրոցներում բոլորովին վերջերս ներդրված ռազմահայրենասիրական դաստիարակության փորձի վերարտադրությունն է հայկական ձեւով։
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում