Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը զբաղվում է «Քանաքեռ-Զեյթուն» հիվանդանոցով

Նոյեմբեր 06,2014 15:00

ՀՀ գլխավոր դատախազությունը «Առավոտ» օրաթերթի 22.10.2014 թվականի «Դերենիկ Դումանյանը չգիտե՞ր՝ ինչի համար է ստորագրում եւ ուր է ուղեգրում» հրապարակմանն արձագանքելով՝ նյութեր է ուղարկել ՀՀ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Այս առնչությամբ ոստիկանությունից «Առավոտի»-ին հայտնեցին, որ Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր են նախապատրաստում:

Հիշեցնենք, որ հրապարակմամբ անդրադարձել էինք 78-ամյա 2-րդ կարգի հաշմանդամ Եղիշ Մինասյանին տրամադրվող պետպատվերին. մասնավորապես առողջապահության նախարարությունը նրան պետպատվերի ուղեգիր է տվել, իսկ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Պետրոսյանը վստահեցրել է, որ այն բաժանմունքում, որտեղ պետք է վիրահատությունը կատարվի, պետպատվեր չկա:

Մինասյանը վիրահատվել էր, երբ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի ձեռամբ կնքած ու ստորագրած պետպատվերի ուղեգրով էլ հիվանդը դիմել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն՝ կոնքազդրի հոդի վիրահատության համար: «Քանաքեռ-Զեյթուն ԲԿ ՓԲԸ տնօրեն պարոն Հայկ Պետրոսյանին՝ ՀՀ առողջապահության նախարարությունն ուղեգրում է Երեւան քաղաքի բնակիչ Եղիշ Մինասյանին, 78 տարեկան, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների շրջանակներում ստացիոնար բուժման (հետազոտման) համար (վիրահատության մասով). նախարար՝ Դերենիկ Դումանյան». գրված է ուղեգրում:
Չնայած նախարարության ուղեգրին ու տնօրենի մերժմանը՝ Եղիշ Մինասյանը վիրահատվել է այդ հիվանդանոցում. Մինասյանը սուր ցավեր է ունեցել եւ այլեւս չի կարողացել դիմանալ, ուստի համաձայնություն է տվել ու պայմանագիր է ստորագրել. հետո պարզել է, որ պարտավորվում է վիրահատության համար 450 հազար դրամ վճարել: 78-ամյա հաշմանդամը ինչ-որ կերպ հաջողացրել է վարկ վեցնել, որպեսզի հիվանդանոցի պարտքը փակի: Այժմ Եղիշ Մինասյանը պայքարում է, որպեսզի հիվանդանոցից գումարը հետ ստանա ու վարկը մարի. նա դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930