«Novotel Մոսկվա Սիթի» հյուրանոցում այսօր կայացավ Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված գերմրցաշարի երկրորդ տուրը:
Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի արեց ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզեւիչի հետ: Խաղաղությամբ ավարտվեց նաեւ Դին Լիրեն-Պետեր Լեկո պարտիան: Վլադիմիր Կրամնիկը հաղթեց Էռնեստո Ինարկիեւին, Բորիս Գելֆանդը պարտվեց Ալեքսանդր Գրիշչուկին:
Երկու տուրից հետո միանձնյա առաջատարը Գրիշչուկն է՝ 2,0 միավոր: Նրանից կես միավոր պակաս ունի Կրամնիկը: Արոնյանը, Լիրենը Լեկոն եւ Մորոզեւիչը վաստակել են 1,0-ական, Գելֆանդը՝ 0,5 միավոր: Միայն Ինարկիեւն է, որ միայն պարտություններ է կրել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ tashir-chess.com-ի
Նկարում. Մեկնարկային տուրի Արոնյան-Գելֆանդ դիմակայությունը