Ժամանելով Սոչի՝ Մագնուս Կարլսենը հարցազրույց է տվել օդանավակայանում իրեն սպասող նորվեգացի լրագրողներին: «Վիշվանաթան Անանդի հետ աշխարհի չեմպիոնական թագի համար մրցամարտում ֆավորիտ ինձ եմ համարում, եթե խաղամ ամբողջ ուժով, այլ ոչ թե այնպես, ինչպես վերջին մի քանի մրցաշարերում», – հայտարարել է աշխարհի գործող չեմպիոնը եւ ավելացրել, որ ինքը պատրաստ է պայքարին, ինչն ավելի լավ կերեւա Սոչիում երկու օր անցկացնելուց հետո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ tv2.no-ի