Հրապարակը «ոչ նպատակային օգտագործելու համար» այսօր Ազատության հրապարակից ոստիկանության կենտրոնի բաժին բերման ենթարկված ինը ակտիվիստ ենթարկվել է Վարչական պատասխանատվության՝ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 172.2 հոդվածով: Վարչական տույժը նախատեսում է 20-60.000 դրամ տուգանք:
Ակտիվիստներն արդեն ազատ են արձակվել, նրանցից Սուրեն Սահակյանը Aravot.am-ին պատմեց, որ ամենաշատը բռնությունների է ենթարկվել Դվին Իսանյանսը. «Նրան ձեռնաշղթաներով են տարել, ինչը շատ ցավոտ է»:
Սուրեն Սահակյանի խոսքով՝ ոստիկաններն էլ սկզբում երկար չեն կողմնորոշվել՝ ինչի՞ համար են իրենց ոստիկանություն տանում. «Իրենք էլ չգիտեին՝ ինչի համար են տանում, տանելուն զուգընթաց որոշում էին՝ ինչի՞ համար, ի՞նչ ձեւակերպում գտնեն: Լուրջ չի, էլի, երբեւէ մեզ չեն տարել իրական իրավական հիմքով: Ես փողոցը օգտագործել եմ ըստ նշանակության, քայլել եմ փողոցով: Ինձ բերման են ենթարկել անցումի մոտ՝ կանաչ լույսին սպասելիս: Եկան, բրդբրդելով մտցրին մեքենա, տարան: Կծիծաղեի, եթե տխուր չլիներ, երեք ժամ կորցրի, բռնությունների ենթարկեցին»:
Հիշեցնենք, որ այսօր երեկոյան Ազատության հրապարակից ոստիկանություն են տարվել ինն ակտիվիստ:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ