Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Չմոռանանք, որ ես այսօր այստեղ եմ…» 

Նոյեմբեր 05,2014 22:16

Արմեն Աշոտյանը հեգնեց Գագիկ Ծառուկյանին:

«Չմոռանանք, որ ես այսօր այստեղ եմ…»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ, պատասխանելով լրագրողներից մեկի` Եռյակին վերաբերվող հարցին, իր խոսքն այսպես սկսեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` հեգնելով Եռյակի`հոկտեմբերի 10-ի հանրահավաքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը: «Հա անհարմար ստացվեց…»,- շարունակեց նա`հիշեցնելով, որ ինքն այսօր ներկայացնում է ԳՄ-ում քննարկված հարցերը:

Նիստում քննարկվել է նաեւ ներքաղաքական ընթացիկ իրավիճակը`վերահաստատելով սահմանադրական բարեփոխումներով Հայաստանյան քաղաքական կյանքը տանել նոր օրակարգ, ասաց Արմեն Աշոտյանը:

Իսկ եռյակին վերաբերվող հարցին էլ ասաց`եռյակը ներքաղաքական կյանքի մի մասն է ընդամենը եւ մեզ համար ունի իր ընթացիկ ներքաղաքական կարեւորությունը: Ըստ Արմեն Աշոտյանի, եռյակի քաղաքական դիրքորոշումները հանրային ընկալումներում մեծ չեն, լրատվամիջոցներն են փորձում դրանք թեժ պահել:

Հարցին`աշունը վերջանում է`թե՞ժ էր, թե՞ ոչ, Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որ դեռ սեպտեմբերի մեկին, ուսումնական տարվա մեկնարկին ինքը հայտարարել էր, որ Հայաստանի բնակլիմայական ազդետությունների վրա կարող է ազդեցություն ունենալ բացառապես ՀՀԿ-ն: «Թեժ աշունը քաղաքական կատեգորիա է, որի համար պետք է համապատասխան կշիռ ունենալ: Մեր գործընկերները տարվա չորս եղանակների համար սիմվոլիկ գեղարվեստական կերպարներ կարող են ստեղծել, որպեսզի կարողանան անհեռանկարային գործընթացը շարունակել, որը, ի դեպ, մեկնարկել է»,- կարծում է ՀՀԿ փոխնախագահը: 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր says:

    Հետաքրքիր ա, ո՞վ ա քեզ տենց հրահանգել, թե յանի հումորով տղա էս․․․Աշոտյան ջան, դու դեռ էտ աստիճան չես հասունացել, որ նման գնահատականներ կամ հումորներ անես, նայի գլիդ փորձանք չբերես, վերջիվերջո ձերոնք հավերժ չեն իշխելու երկրին․

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930