Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ ԳՄ-ն հաստատեց Հարություն Սարգսյանի թեկնածությունը Վայոց Ձորի մարզպետի պաշտոնում 

Նոյեմբեր 05,2014 22:01

Փոխվարչապետի պաշտոնը կլուծարվի՞ :


ՀՀԿ գործադիր մարմինն այսօր կայացած նիստի ժամանակ   հավանություն է տվել Հարություն Սարգսյանի թեկնածությանը`Վայոց Ձորի մարզպետի պաշտոնում: Այն իր վաղվա նիստում կհաստատի ՀՀ կառավարությունը:

Այսօր այդ մասին ՀՀԳ ԳՄ նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը բացակայում է Հայաստանից, ուստի խոսնակի պարտականություններն այսօր իր վրա էր վերցրել Արմեն Աշոտյանը: 

Նիստում քննարկվել է նաեւ կառավարության ներսում կառուցվածքային փոփոխությունների հարցը՝ ասաց Արմեն Աշոտյանը`հավելելով.«Բայց դրա մասին ճիշտ կլինի տեղեկանաք վաղը`կառավարության նիստի ժամանակ»: 

Aravot.am-ի հարցին`հնարավո՞ր է այդ փոփոխությունների արդյունքում փոխվարչապետի պաշտոնն ընդհանրապես լուծարվի, Արմեն Աշոտյանն ասաց, որ մեկ օրը ճակատագրական չի լինի: Հարցին`կառավարությունում կրճատումնե՞ր են սպասվում, բանախոսը հիշեցրեց, որ կառավարության կազմը հաստատված կարգով է: 

«Առավոտի» ունեցած տեղեկություններով, մասնավորապես ստեղծվելու է նոր նախարարություն, որը գլխավորելու է Վաչե Գաբրիելյանը:

ՀՀԿ գործադիր մարմնի այսօր կայացած նիստում քննարկվել են նաեւ կուսակցության տարածքային կառույցների տեղական օղակների հետ կապված հարցեր, քննարկվել են անցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները, խոսվել է գալիք ՏԻՄ ընտրությունների մասին: ՀՀԿ-ն կարեւորություն է տալիս ՏԻՄ ընտրություններին եւ ակտիվորեն մասնակցելու է առաջիկա ընտրական փուլին: 
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930