Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` ինքը պատրաստվո՞ւմ է միջնորդ լինել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպման համար, ասաց, որ իր կարծիքով քաղաքական ուժերի ղեկավարներին հանդիպելու համար միջնորդ պետք չէ:
Հանդիպե՞լ են Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը՝ հարցը անպատասխան մնաց: Հիշեցնենք, որ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ ՀՀԿ եւ ԲՀԿ առաջնորդները հանդիպել են, նույնիսկ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել:
Վարչապետն անդրադարձավ 2015 թվականի բյուջեի նախագծին ընդդիմադիրների քննադատությանը: Նա ասաց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի ընդդիմության կանխատեսումները չիրականանան, որ ընդդիմությունը հուսախաբ լինի: Նա վստահեցրեց, որ իր ղեկավարած կառավարությունն ամեն ինչ անելու է, որ բյուջեն լինի իրատեսական:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ