Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանությունը կեղծիք է թույլ տվել»,- պնդում է  փաստաբանը

Նոյեմբեր 05,2014 19:53

Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանի համոզմամբ՝ իր պաշտպանյալի գործով ոստիկանությունը կեղծիք է կատարել եւ վախենում է՝ դա բացահայտվի:

«Ակնհայտ է, որ փաստաթղթեր են հանել, փոխել, ինչն արդեն իսկ խոսում է այն մասին, որ նրանք լուրջ խնդիրներ են տեսել իրականության մեջ ու հասկացել են, որ էս վարույթով չեն կարողացել վարչական պատասխանատվության ենթարկել, հնարավորինս փորձել են ինչ-որ փաստաթղթեր փոխելով իրավիճակ շտկել»,-անդրադառնալով այսօր Վարչական դատարանում իր պաշտպանյալի դեմ ոստիկանության հայցով քննվող գործին՝ ասաց տիկին Սահակյանը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա ամռանը 150 դրամի դեմ պայքարի շրջանակներում  քաղաքապետարանի դիմաց Կիվիրյանը փորձել էր նստացույց անող ակտիվիստների համար վրան տեղադրել, ոստիկանները խոչընդոտել էին  ու բերման ենթարկել նրան:

Փաստաբանը պնդում է, որ Արգիշտի Կիվիրյանին այդ օրը 3 ժամից ավելի են պահել ոստիկանությունում: Նրա խոսքով՝ դատաքննության ժամանակ դա չկարողացավ հերքել նաեւ ոստիկանության ներկայացուցիչը, չնայած անընդհատ փորձում էր շրջանցել այդ հանգամանքը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930