Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լարված իրավիճակը շարունակվում է. Անոնիմուսների երթ (Տեսանյութ)

Նոյեմբեր 05,2014 19:23

Ազատության հրապարակում մեկնարկել է Անոնիմուսների երթը:

Անցած տարի այս օրը Շանթ Հարությունյանը եւ նրա ընկերները այդպիսի դիմակներով ակցիա էին անցկացնում, երբ ոստիկանների հետ բախում տեղի ունեցավ, եւ նրանց ձերբակալեցին: Օրեր առաջ Շանթ Հարությունյանը եւ նրա ընկերները դատապարտվեցին մինչեւ յոթ տարվա ազատազրկման, այդ թվում՝ Շանթի որդին՝ Շահեն Հարությունյանը՝ 4 տարի պայմանական ազատազրկման:

Rally of Anonymous Rally of Anonymous Rally of Anonymous Rally of AnonymousԱյդ դեպքերի հետ կապված այսօր կայացած ակցիայի ժամանակ մի խումբ դիմակավորված անձինք հրապարակ էին եկել Վոլոդյա Ավետիսյանի, Շանթ եւ Շահեն Հարությունյանների եւ մյուսների դիմանկարներով:

Ակցիայի նպատակն է ապացուցել, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, որոնց պետք է ազատ արձակել: Մինչ երթի մեկնարկը ակցիայի մասնակիցներից յոթ-ութ հոգու ոստիկանները բերման են ենթարկել: Բերման ենթարկվածներն են Տիգրան Փարսիլյանը, Արտակ Գևորգյանը, Մաքս Սարգսյանը, Հերբերտ Գևորգյանը, Սուրեն Սահակյանը, Դվին Իսանյանսը, Արա Պետրոսյանը եւ Վահագն Մինասյանը: 

Լրագրողների հետ զրույցում փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պարզաբանեց, որ բերման ենթարկվածները խանգարել են այլոց տեղաշարժման իրավունքը, բայց թե հատկապես ում եւ որ տեղաշարժման մասին է խոսքը՝ չասաց, հորդորեց դիմել ոստիկանության լրատվական բաժին:

Երթի մասնակցիները այս պահին «Ազատ, անկախ Հայաստան» վանկարկելով Մաշտոցի պողոտայով հասան Հանրապետության հրապարակ, որտեղից էլ նախատեսվում է կրկին հետ վերադառնալ Ազատության հրապարակ:

Անոնիմուսների երթի ընթացքում մի քանի անգամ բախումներ եղան ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանները, հղում անելով համապատասխան օրենքին, պահանջում էին, որ ակցիայի  մասնակիցները բացեն դեմքերրը, իսկ վերջիններս չէին ենթարկվում ոստիկանների պահանջին:

Այդ բախումների արդյունքում ոստիկանները Հանրապետության հրապարակում բերման ենթարկեցին դիմակը հանելու պահանջին չենթարկվող Գոհար Սարոյանին:

Դրանից հետո ակցիայի մասնակիցների կողմից հնչեց առաջարկ, որ բոլորը կրեն դիմակներ եւ եղան կոչեր՝ ուղղված ոստիկաններին՝ ձերբակալեք բոլորիս:

Այս պահին լարված իրավիճակը շարունակվում է:

Հանրապետության հրապարակում ոստիկանները փակել են ակցիայի մասնակիցների ճանապարհը:

Ներկա պահին վեճ է ընթանում ակցիայի մասնակիցների միջեւ, մի մասը պահանջում է հանել դիմակները եւ շարունակել խաղաղ ակցիան, մյուսները պնդում են, որ դիմակներով է պետք շարունակել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարները՝ «Ֆոտոլուրի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Nara says:

    Օրինակ էս էրեխեքին ինչու են հանել փողոց? Որ ինչ? Ում համար? Ում է պետք էս ապուշությունը? Էս է «դեմոկրատիան»? Նպատակը որն է? Այն, որ լրագրողը գրի «լարված իրավիճակ է»? Ում է ձեռնտու, որ երկրում անպայման «լարված իրավիճակ» լինի? Ում հանգիստ չի տալիս մեր երկրի խաղաղ վիճակը??????

  2. Nara says:

    Գետինը մտնեն էս անմեղ էրեխեքին փողոց հանողները: Երեխեք ջան, մի դարձեք գործիք դրանց ձեռքը, մի օր էլ հենց իրենք մի թաքուն տեղից կկրակեն(սովոր են սադրանքների), հետո հարյուր տարի չեն գտնի կրակողին,իսկ ձեզնից մի քանիսը էշ նահատակ կդառնան: Ում շահերի համար եք ձեզ վտանգում ախր: Իրենք(կազմակերպիչները) թքած ունեն ձեր վրա: Ուշքի եկեք:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930