Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սանդուխչյան. «Արմենտելի» նախկին աշխատակիցների մամլո ասուլիսը հարցին քաղաքական աստառ տալու փորձ է»

Նոյեմբեր 05,2014 18:02

«Բուժհաստատման մոտ արտոնագիր եղել է, ուղղակի այդ թվականներին տրվել է մեկ արտոնագիր, որտեղ որ նշվում էր գործունեության ոլորտները»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այսօր «Արմենտել» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցների հայտարարություններին , ասաց «Արմենտել» ընկերության իրավաբանական ծառայության ղեկավար Դավիթ Սանդուխչյանը:

Նա նշեց, որ դեպքը տեղի է ունեցել 2007 թվականին, իսկ այդ ժամանակ նա ընկերությունում չի աշխատել եւ այդ ամենի մասին դատում է միայն փաստաթղթերից:
Պարոն Սանդուխչյանը հավելեց, որ կոնկրետ Գեղամ Ներսիսյանն իր առողջության մասին այլ բուժհաստատությունից տեղեկանք չի ներկայացրել. «Ես ենթադրում եմ, որ իրոք խնդիր է եղել եւ իրեն նման տեղեկանք չեն տվել: Մի քիչ դժվար է պատկերացնել, որ մարդը դատարանում բողոքարկում է գործատուի որոշումը, բուժհաստատության եզրակացությունը եւ չի միջնորդել, որ փորձաքննություն անցկացվի: Տարիներ անց նույն անձը դիմում է դատարան եւ ներկայացնում է տեղեկանք: Կասկած է առաջանում, որ ինքը առողջացել է, շտկել է իր տեսողությունը կամ իրոք բուժհաստատությունը սխալ է ախտորոշել, երկու տարի անց դա նշանակություն չունի»:

Անդրադառնալով Գեղամ Ներսիսյանի հայտարարությանը, թե իրենց պետք է երկու շաբաթ առաջ տեղեկացնեին աշխատանքից ազատելու մասին՝ Դավիթ Սանդուխչյանն ասաց, որ երբ որ աշխատանքից հեռացնելը բուժզննության արդյունքում է տեղի ունենում, ապա նման ծանուցման անհրաժեշտություն չկա. «Օրենքը պարտադրում է գործատուին, որ ինքը երկու ամիս ժամկետ տա աշխատողին, որպեսզի նա կարողանա այլընտրանքային աշխատանք գտնել: Երբ որ խոսքը գնում է բուժզննության հիմքով աշխատանքից ազատելու մասին այդտեղ օրենքը չի պահանջում, եւ հետեւաբար՝ դուք չեք կարող որոշ առողջական խնդիրներ ունեցող մարդուն պահեք աշխատանքի»:

Նա հայտարարեց, որ համարում է՝ կազմակերպված մամլո ասուլիսը փորձ է հարցին քաղաքական աստառ տալ. «7 տարի անց վերադառնալ նույն հայցին, ինձ համար մի փոքր տարօրինակ է: Երրորդ անգամ նույն գործը վիճարկել դատարանում, երեւի՝ փաստաբաններն էլ հասկանում են, որ յոթ տարի անց երրորդ անգամ նույն կողմերի միջեւ նույն առարկայի վերաբերյալ դատական վեճի արդյունքը հեշտ է ակնկալել: Այդ յոթ տարվա ընթացքում մենք ունեցել ենք այլ աշխատատեղեր, այդ մարդը չի դիմել: Եթե նա համոզված է, որ իր առողջական վիճակը այսուհետ լավն է կամ միշտ էլ լավն է եղել, եւ նա կարող է դա հաստատել, ապա նա պետք է դիմեր ու կրկին փորձեր աշխատել մեր մոտ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930