Լրահոս
Օրվա լրահոսը

Գեոթիմը մասնակցեց Ամուլսարի ծրագրի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ կլոր սեղանին

Նոյեմբեր 05,2014 17:54

Երևան, 2014թ. նոյեմբերի 5 – Լիդիան Ինթերնեյշնլը և Գեոթիմը անցյալ շաբաթ մասնակցեցին Ջերմուկի շրջակա միջավայրի պահպանության տեղական բնապահպանական ծրագրի շրջանակներում կլոր սեղան-քննարկմանը: Քննարկումը կազմակերպվել էր Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի (REC Caucasus) կողմից Երևանում, հասարակական տարբեր կազմակերպությունների, գիտական և հետազոտական հաստատությունների մասնակցությամբ: Կառուցողական քննարկումները հնարավորություն ընձեռեցին կլոր սեղանի մասնակիցներին քննարկելու Ամուլսարի ծրագրի հետ կապված բնապահպանական և սոցիալական մի շարք հարցեր:

Քննարկումը Ամուլսարի ծրագրի բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման ընթացակարգի մի մասն էր, որն իրականացվել է ընկերության և ընկերության խոշոր բաժնետերերի՝ Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC), և Զարգացման և վերակառուցման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համատեղ: Լիդիանը և Գեոթիմը հաստատում են IFC-ի և ՎԶԵԲ-ի կողմից սահմանված բարձր միջազգային բնապահպանական և սոցիալական չափանիշներին համապատասխանելու իրենց պատրաստակամությունը: Ընկերությունը միջազգային հեղինակություն ունեցող մասնագետների մասնակցությամբ համապարփակ գիտական-բնապահպանական սոցիալական ազդեցության գնահատում իրականացնելու համար ծախսել է մոտ 5 մլն ԱՄՆ դոլար: Որպես այս պարտավորության մի մաս՝ ընկերության համար շատ կարևոր է, որ համայնքները և քաղաքացիական հասարակությունը մասնակցեն ծրագրի մշակման գործընթացին՝ տեղեկացված լինելով դրա նախագծի և ազդեցության գնահատման վերաբերյալ:

Միջոցառման կազմակերպման նպատակն էր կլոր սեղանի մասնակիցներին հնարավորություն տալ ներգրավվելու բաց և համապարփակ քննարկմանը: Ամուլսարի ծրագրով հետաքրքրված բոլոր ՀԿ-ները հրավիրված էին, և միջոցառումը բաց էր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար: Լիդիանը ծրագրում է կազմակերպել նմանօրինակ այլ հանդիպումներ:

Լիդիան Ինթերնեյշնլի գործադիր փոխնախագահ Դիդիե Ֆոլենը ասել է.

՛՛Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին և իրենց ներդրումն ունեցան քննարկմանը: Մենք շարունակում ենք ողջունել բաց և կառուցողական երկխոսության յուրաքանչյուր հնարավորություն: Ընկերությունը իր պատրաստակամությունն է հայտնում աշխատել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում գոյություն ունեցող բնապահպանական կառավարման որակի բարձրացման ուղղությամբ: Հույս ունենք, որ բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման մեջ ներառված ազդեցության գնահատման և մեղմացման միջոցառումների վերաբերյալ բաց և թափանցիկ քննարկումը կօգնի ստեղծել մի հարթակ, որտեղ քաղաքացիական հասարակությունը համագործակցության եզրեր կգտնի հանքարդյունաբերական ընկերությունների հետ: Ամուլսարի ծրագրի հաջող զարգացումը զգալի տնտեսական հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար: Պահանջվող 420 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրումները կհանդիսանան ամենախոշոր օտարերկրյա ներդրումներից մեկը երկրում՝ ընդլայնելով Հայաստանի տնտեսական զարգացման հնարավորությունները՛՛:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930