Նոյեմբերի 5-ին ՀՀ Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպել է Երեւանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջի դասախոսական կազմի եւ ուսանողների հետ:
Ողջունելով ներկաներին՝ հանձնաժողովի նախագահը ուսանողներին ներկայացրել է
խորհրդարանի գործունեությունը, կառուցվածքը, մշտական հանձնաժողովների
աշխատանքը:
Հանձնաժողովի նախագահի առաջարկով հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի
շրջանակներում:
Ապագա ֆինանսիստները հանձնաժողովի նախագահին ուղղել են իրենց հետաքրքրող
հարցերը, որոնք հիմնականում վերաբերել են բուհերում կրթաթոշակների եւ
դասախոսների աշխատավարձերի բարձրացմանը, խորհրդարանում առաջին ընթերցմամբ
ընդունված պարտադիր 12-ամյա կրթությանն առնչվող օրենսդրական նախաձեռնությանը,
ինչպես նաեւ Եվրասիական միություն մտնելուց հետո ՀՀ կրթական համակարգում
հնարավոր բարեփոխումներին:
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին Արտակ Դավթյանն ուսանողներին հորդորել է լավ սովորել եւ
դառնալ պետության համար բարձրակարգ մասնագետներ:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն