Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի խոսքերով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը իրեն խոստացել է Հայաստանի առաջ բարձրացնել Քարվաճառում գերի ընկած դիվերսանտներ Դիլղամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հարցը, փոխանցում է «ԱՊԱ»-ն:
«Նա ինձ խոստացել է բարձրացնել այդ հարցը Հայաստանի առաջ: Մենք դեռ նրանց պատասխանին ենք սպասում: Գերիները պետք է վերադարձվեն: Այդ հարցը լուծելու համար Մինսկի խումբը պետք է գործադրի բոլոր ջանքերը, ու ես հավատում եմ, որ համանախագահները զբաղվում են դրանով», – ասել է նախարարը նոյեմբերի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ:
Մամեդյարովը նաև անդրադարձել է Խաղաղության մեծ ծրագրին՝ նշելով, որ Ադրբեջանը պատրաստ է աշխատել այդ համաձայնագրի շուրջ, սակայն ավելացրել, որ «նախ Հայաստանը պետք է դուրս հանի զորքերը գրավյալ տարածքներից»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև