Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը՝ ԵՏՄ-ի մասին. «Սա անդամակցություն չէ, այլ բռնակցում է»

Նոյեմբեր 05,2014 17:29

«Եկե՛ք եզրերի մեջ ճշգրիտ լինենք. Սա անդամակցություն չէ, սա բռնակցում է»,- այսօր՝ նոյեմբերի 5-ին, «Տեսակետ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն անդամակցությանը, հայտարարեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նա հավելեց, որ անդամակցությունը կամավոր գործընթաց է, այն պետք է լինի թափանցիկ, քննարկվի հանրության հետ. «Եթե մեկ գիշերվա մեջ այդպիսի որոշում է կայացվել, ապա սա անդամակցություն չէ, այլ բռնակցում է»:

Զարուհի Փոստանջյանը նշեց, որ տրամադրված փաստաթղթերում նշված է, որ պետք է մաքսակետ լինի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանին. «Եթե պետք է լինի մաքսակետ, ապա պետք է լինի մաքսավոր, եթե պետք է լինի մաքսավոր, ապա այդ օրենսգրքի ներքո այդ մաքսավորը կարող է լինել օտար պետության ներկայացուցիչ, այդ թվում նաեւ Ադրբեջանի՝ բարեկամ պետության Ղազախստանի ներկայացուցիչը: Մաքսավորը պատահական անձ չէ, նա իրավապահ մարմնի ներկայացուցիչ է, ով ունի հատուկ միջոցներ վերահսկելու այդ սահմանը: Մենք ինչպե՞ս ենք մեր անվտանգությունը ապահովելու կամ մեր տնտեսական հարաբերությունները ինչպե՞ս ենք կարգավորելու»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930