Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ մամուլի խոսնակը՝ գաղտնի տեսանյութերի մասին

Նոյեմբեր 05,2014 17:11

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Ա. Հովհաննիսյանի հայտարարությունը

Մենք հաստատում ենք վերջերս լրատվամիջոցներում տարածված լուրերն այն մասին, որ ՀՀ պատկան մարմինները լրացուցիչ տեղեկություններ են ձեռք բերել Հակոբ Ինջիղուլյանի գերեվարման, նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունքի ցուցաբերման, միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների իրավունքի նորմերի կոպիտ խախտումների վերաբերյալ:

Ավելի ստույգ, առկա է համապատասխան տեսագրություն, որն ավելորդ անգամ հաստատում է ադրբեջանական քարոզչամեքենայի սին բնույթը: Տեսագրությունն անմիջականորեն կապված է Ինջիղուլյանի նկատմամբ կատարված բռնություններին, դրանց միջոցով նրան իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ կատարելուն հարկադրմանը, ինչպես նաև իրականում հստակեցնում է, թե ովքեր են իբրև թե «իրենց հարազատների գերեզմաններին այցելած» ադրբեջանցի դիվերսանտները:

Տեսանյութը զանգվածային տարածման չի տրամադրվում, անձի վերաբերյալ զգայուն տեղեկատվության տրամադրման էթիկական անթույլատրելիության տեսանկյունից, սակայն կարող է կոնֆիդենցիալության պահպանման համաձայնությամբ, ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական ներկայացուցչություններին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Օգտուելով առիթից մի երկու դիտարկում անեմ:

    Նախ աղօթենք Մարկ Ցուկերբերգի համար, որ «Ֆեյսբուքն» անխափան գործի: Թէ չէ ՀՀ գերատեսչութիւնների մի ստուար զանգուած (այդ թւում իրենց դիւանագէտ համարող ՀՀ ԱԳՆ-ն) հաղորդագրութիւններն առաջինը տեղադրում են ՖԲ-ում, նոր յետոյ պաշտօնական կայքում:

    Ի գիտութիւն պարոն Յովհաննիսեանի՝ «աւելորդ անգամ» չեն հաստատում: Դա ճիշտ հայերէն չէ: Եւ երկրորդ, կոնֆիդենցիալութիւն բառը հայերէն թարգմանւում է ԳԱՂՏՆԻՈՒԹԻՒՆ:

    Ցանկալի կը լինէր, որ «ԱՌԱՒՕՏ» թերթի Մեկնաբանութիւնների բաժնում Հետադարձ կապ ներդրուէր: Այսինքն մեր տրամադրած էլ-փոստի միջոցով տեղեկացուէր՝ արդեօ՞ք իմ գրածին մէկ այլ մարդ պատասխանել է, թէ՞ ոչ:

    Երբեմն ձեր թերթում նկատում եմ ուղղագրական, ոճական սխալներ: Ներկայացնում եմ ճիշտ տարբերակը, աւա՜ղ սխալը չէք ուղղում:

    Ինձ համար, բնաւ, դժուար չէ երկու րոպէ ժամանակ տրամադրել ու այդ գործն անվճար անել: Սակայն, կը խնդրէի, գոնէ ուղղել այդքանից յետոյ: Յանուն մեր լեզուի եւ ձեր օրաթերթի,, 🙂

    Շնորհակալութիւն

    • Հարգելի պրն Ղազարյան: Շատ շնորհակալ ենք դիտողության համար: Շատ է լինում, երբ մեր վրիպակներն ուղղում ենք ընթերցողների դիտողությունից հետո: Զարմանալի է, որ Ձեր դեպքում այդպես չի եղել:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930